Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 20 մլրդ դոլար․ պատճառը Tesla-ի բաժնետոմսերի գինն է

Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի «կայսրության» մեջ են մտնում Tesla-ն, SpaceX-ը, Twitter-ը, Neuralink-ը և Boring Co-ն, հուլիսի 20-ին 20,3 մլրդ դոլար է կորցրել։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, պատճառն այն է, որ Tesla-ն հայտարարել էր, թե կարող է նվազեցնել էլեկտրական մեքենաների գինը։ Այդ հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գնի անկում էր տեղի ունեցել։

Մասկի՝ 234,4 մլրդ գնահատվող կարողության նվազումը Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակում ընդգրկված միլիարդատերերի կարողության՝ երբևէ տեղի ունեցած յոթերորդ ամենամեծ նվազումն է։ Չնայած դրան՝ Մասկի կարողությունը դեռ 33 միլիարդով գերազանցում է աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող LVMH-ի նախագահ Բեռնար Առնոյի կարողությանը։

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 155 միլիարդ դոլար։

ajax-loader