Հայաստանը և ՌԴ-ն կգործակցեն ֆինանսական գրագիտության ոլորտում

Ռուսաստանն ու Հայաստանը կհամագործակցեն ֆինանսական գրագիտության ոլորտում:

«Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Բանկը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եւ Հայաստանի կենտրոնական բանկը ստորագրել են հուշագիր՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ համագործակցության մասին։ Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցություն եւ փորձի փոխանակում կրթական ծրագրերի եւ ուսումնական նյութերի մշակման եւ իրականացման գործում տարբեր թիրախային լսարանների համար, այդ թվում՝ սկսնակ ներդրողների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար»,- ասվում է Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ,  որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Փոխգործակցությունը նպատակաուղղված կլինի թվային տեխնոլոգիաների եւ ֆինանսական գրագիտության վերաբերյալ տեղեկատվական ռեսուրսների, ինչպես նաեւ թվային ֆինանսական գրագիտության խթանմանը:

ajax-loader