Հնդկաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորի զարգացմանը

Հնդկաստանի կառավարությունը 2023-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է փոխանցել ազգային և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, այսպես կոչված, արտադրության խրախուսման ծրագրի շրջանակներում:

Reuters-ի փոխանցմամբ՝ սուբսիդիաներ են ստացել այն ընկերությունները, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում տնտեսության 14 առանցքային ոլորտներում՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրությունից մինչև անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Դրանք ներառում են Apple-ը, Foxconn-ը, Samsung Electronics-ը, ինչպես նաև Hindustan Unilever-ը և Reliance Industries-ը:

Հնդկաստանի կառավարությունն այս ծրագիրը ներկայացրեց 2020-ին՝ որպես կարևոր գործիք՝ արդյունաբերական արտադրությունը զարգացնելու և Հնդկաստանը մասնավոր ներքին և արտասահմանյան ընկերությունների օգնությամբ զարգացնելու և երկիրը գլոբալ արտադրական կենտրոն դարձնելու քաղաքականության իրականացման գործում: Այս նպատակների համար հատկացվել է 1.97 տրիլիոն ռուփի՝ 24 միլիարդ դոլար:

Ըստ Հնդկաստանի Առևտրի նախարարության Արդյունաբերական զարգացման և ներքին առևտրի դեպարտամենտի՝ կառավարության խրախուսական վճարումները, մասնավորապես, օգնել են հարավասիական հանրապետությանը 2023-2024 ավարտված ֆինանսական տարում բջջային հեռախոսների արտահանումը հասցնել ռեկորդային 15 միլիարդ դոլարի, զգալիորեն ավելացնել էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի և այլ ապրանքների արտադրությունը:

ajax-loader