CNN․ Իսրայելում McDonald’s-ը հետ կգնի իր 225 ֆրանշիզները

Արագ սննդի ցանց McDonald’s-ը հայտարարել է, որ հետ կգնի Իսրայելի իր բոլոր 225 ֆրանչայզինգային ռեստորանները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունից բիզնեսին հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։

McDonald’s-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը համաձայնագիր է կնքել իր ռեստորանները գնելու վերաբերյալ իսրայելական Alonyal-ի հետ: Alonyal-ն ավելի քան 5000 աշխատակից ունի, որոնք աշխատում են McDonald’s-ի ռեստորաններում ողջ երկրի տարածքում:

Ավելի վաղ բրիտանական The Independent թերթը հայտնել էր, որ ամերիկյան McDonald’s ցանցի եկամուտները մահմեդական երկրներում սկսել են ավելի դանդաղ աճել՝ համեմատած այլ տարածաշրջանների՝ Իսրայելի պաշտպանության ուժերին ընկերության իսրայելական ստորաբաժանման աջակցության շնորհիվ։

«Այն, ինչ տեղի է ունենում այժմ Մերձավոր Արևելքում, չի կարող ազդեցություն չունենալ մեզ նման ապրանքանիշերի վրա», – ասել է McDonald’s-ի գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկին ներդրողներին ուղղված գրառման մեջ:

ajax-loader