Tag Archives: Իսրայել

Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարձակման մասին

 Իրանի տարածքում վաղ առավոտյան պայթյուններ են լսվել։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։  ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը CNN-ին նաև հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է` առաջիկա օրերին պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցել դրան։ Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 4:00-ին Սպահանի նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում ...

Կարդալ ավելին »

Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի գործողության ընթացքում. Գուտերեշ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով պարզապես ապշեցուցիչ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ...

Կարդալ ավելին »

CNN․ Իսրայելում McDonald’s-ը հետ կգնի իր 225 ֆրանշիզները

Արագ սննդի ցանց McDonald’s-ը հայտարարել է, որ հետ կգնի Իսրայելի իր բոլոր 225 ֆրանչայզինգային ռեստորանները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունից բիզնեսին հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։ McDonald’s-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը համաձայնագիր է կնքել իր ռեստորանները գնելու վերաբերյալ իսրայելական Alonyal-ի հետ: Alonyal-ն ավելի քան 5000 աշխատակից ունի, որոնք աշխատում են McDonald’s-ի ռեստորաններում ողջ երկրի տարածքում: Ավելի վաղ բրիտանական The Independent ...

Կարդալ ավելին »

Իսրայելը դադարեցրել է 28 դեսպանությունների աշխատանքն Իրանի սպառնալիքների պատճառով

Իսրայելի իշխանությունները դադարեցրել են 28 դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքն ամբողջ աշխարհում Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ «28 դիվանագիտական ​​ներկայացուցչություններ փակված են Դամասկոսում իր հյուպատոսության հարվածին պատասխանելու՝ Իրանի սպառնալիքից հետո»։ Ապրիլի 4-ին Kan ռադիոկայանը հաղորդել էր, որ Դամասկոսում Իսրայելին վերագրվող հարձակմանն Իրանի հնարավոր պատասխանին «աննախադեպ պատրաստվածության» շրջանակներում Իսրայելի արտգործնախարարությունն, ուժայինների ...

Կարդալ ավելին »

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան Բաալբեկ քաղաքին՝ ի պատասխան «Հեզբոլլահի» հարվածների

Լիբանանում հայտնել են, որ Բաալբեկ քաղաքը և նրա շրջակայքը տուժել են Իսրայելի ավիահարվածներից: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Լիբանանի պետական ​​լրատվական գործակալության՝ հարվածներից մեկը հասցվել է Բաալբեկից հարավ գտնվող Անսարի բնակելի շենքին: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ տուժել են մերձակա Շամսթար և Տարայա բնակավայրերը: Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել ձիթայուղ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը գնդակոծել է Դամասկոսի Քաֆր-Սուսա շրջանը

Իսրայելը գրոհել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավարեւմտյան Քաֆր-Սուսա շրջանը, տեղեկացրել է Al Ikhbariya սիրիական պետական հեռուստաալիքը։«Իսրայելը մի քանի հրթիռներով ագրեսիա է իրականացրել Դամասկոսի Քաֆր-Սուսա բնակելի շրջանի դեմ»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։

Կարդալ ավելին »

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնաժամկետ է տվել պատանդների վերադարձի համար

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մինչև մարտի 10 ազատ չարձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, ապա Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն կսկսվի։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։ «Աշխարհը պետք է իմանա, ...

Կարդալ ավելին »

Արաբ դիվանագետները լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի դահլիճն Իսրայելի ​​ներկայացուցչի ելույթի ժամանակ

Արաբ մի շարք ներկայացուցիչներ լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, երբ իր ելույթն է սկսել Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հունվարի 23-ին նախարարների մակարդակով անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստը մերձավորարևելյան կարգավորման շուրջ։ Նիստում առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այնուհետև խոսքը տվել են Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքիին։ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը 2-ամսյա հրադադար է առաջարկել ՀԱՄԱՍ-ին պատանդների ազատ արձակման դիմաց

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկել է գործարք, որի շրջանակներում ռազմական գործողությունները երկու ամսով կդադարեցվեն՝ Գազայում պահվող բոլոր պատանդների դիմաց։ Այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։ Առաջարկը չի ներառում պատերազմին վերջ դնելու համաձայնագիր, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա Իսրայելի կողմից առաջարկվող ամենաերկար հրադադարն է։ Գազայի հատվածում դեռ ավելի քան 130 ...

Կարդալ ավելին »

Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում եգիպտական ​​կողմի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր գործարքը

Իսրայելի պատվիրակությունն այցելել է Կահիրե՝ եգիպտական ​​կողմի հետ քննարկելու պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հետ հնարավոր համաձայնագրի պայմանները Գազայի հատվածում նոր զինադադարի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed թերթը։ Ըստ թերթի աղբյուրների՝ այցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ և համընկել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների՝ Եգիպտոսի մայրաքաղաք կատարած այցի հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել Իսրայելի կառավարությունում անհետ կորածների և պատանդների գործով պատասխանատու պաշտոնյան։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader