Tag Archives: Իսրայել

Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում եգիպտական ​​կողմի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր գործարքը

Իսրայելի պատվիրակությունն այցելել է Կահիրե՝ եգիպտական ​​կողմի հետ քննարկելու պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հետ հնարավոր համաձայնագրի պայմանները Գազայի հատվածում նոր զինադադարի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed թերթը։ Ըստ թերթի աղբյուրների՝ այցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ և համընկել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների՝ Եգիպտոսի մայրաքաղաք կատարած այցի հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել Իսրայելի կառավարությունում անհետ կորածների և պատանդների գործով պատասխանատու պաշտոնյան։ ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ՀՕՊ-ը Դամասկոսի երկնքում խոցել է Իսրայելի արձակած հրթիռները․ SANA

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։ «Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», – նշել ...

Կարդալ ավելին »

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առաջին հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։ Հրադադարը սկսվել է տեղի ժամանակով ժամը 7։00-ին։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ 13 պատանդների ազատ արձակման դիմաց ...

Կարդալ ավելին »

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը հետաձգվել է, ռազմական գործողությունները շարունակվում են․ BBC

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։Ինչպես տեղեկանում է BBC-ին, իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդները մինչև նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն արդեն ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը հայտնել է 13 000 զոհի, իսկ Իսրայելը՝ զոհված 380 զինվորականի մասին

Գազայի առողջապահական իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13 000-ի։ Այդ մասին տեղեկանում է The Times of Israel-ի հրապարակումից։ Ըստ Գազան վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալների՝ զոհերի թվում կա ավելի քան 5500 երեխա։ Շուրջ 30 000 մարդ վիրավոր է։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքում իսրայելցի զոհված զինվորների և ...

Կարդալ ավելին »

Առնվազն 42 լրագրող է սպանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն սկսվելու պահից

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմն սկսվելու պահից սպանվել է առնվազն 42 լրագրող։ Շատերն անհետ կորած են համարվում կամ վիրավորվել են, տեղեկացրել է  Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։ CPJ-ի տվյալներով՝ 2022-23թթ. Ուկրաինայում սպանվել է ընդհանուր առմամբ 15 լրագրող։ 37 պաղեստինցի լրագրողների մեծ մասը զոհվել է իսրայելական ռմբակոծությունների ժամանակ։ Չորս իսրայելցի լրագրող սպանվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետեւանքով, մեկ լիբանանցի լրագրող սպանվել է հարձակման ...

Կարդալ ավելին »

Իսրայելի պաշտպանության բանակը գործողության սկզբից 15 հազար թիրախ է ոչնչացրել Գազայում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել է 15 հազար թիրախ, այդ թվում՝ 300 ստորգետնյա թունել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լեռները։ «Կարող եմ հայտնել, որ Գազայում հարձակման 38 օրվա ընթացքում մենք հասել ենք որոշ նշանակալի արդյունքների, այդ թովում՝ ոչնչացրել ենք 15 հազար թիրախ, ներառյալ 300 ստորգետնյա ...

Կարդալ ավելին »

Իսրայելը նախազգուշացրել է Սիրիային՝ իր տարածքի նկատմամբ հարձակումների առնչությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի տարածքում մի կազմակերպության, որն Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի վրա նոյեմբերի 9-ին անօդաչու թռչող սարք էր արձակել։ Ըստ ԻՊԲ-ի հաղորդագրության՝ ԱԹՍ-ն հարվածել է Էյլաթի դպրոցներից մեկին։ Թե որ կազմակերպությունն է կանգնած հարձակման հետևում կամ ինչ թիրախի է հարվածել ԻՊԲ-ն, հաղորդագրությունում չի նշվում։ «ԻՊԲ-ն Սիրիայի վարչակարգին լիովին պատասխանատու է համարում ցանկացած ահաբեկչական ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը «Գազա քաղաքի կենտրոնում» են

Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։ #عاجل أيها سكان غزة، انضموا ...

Կարդալ ավելին »
ajax-loader