Իսրայելը նախազգուշացրել է Սիրիային՝ իր տարածքի նկատմամբ հարձակումների առնչությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի տարածքում մի կազմակերպության, որն Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի վրա նոյեմբերի 9-ին անօդաչու թռչող սարք էր արձակել։

Ըստ ԻՊԲ-ի հաղորդագրության՝ ԱԹՍ-ն հարվածել է Էյլաթի դպրոցներից մեկին։ Թե որ կազմակերպությունն է կանգնած հարձակման հետևում կամ ինչ թիրախի է հարվածել ԻՊԲ-ն, հաղորդագրությունում չի նշվում։

«ԻՊԲ-ն Սիրիայի վարչակարգին լիովին պատասխանատու է համարում ցանկացած ահաբեկչական գործողության համար, որն իրականացվում է իր տարածքից։ ԻՊԲ-ն խստորեն կպատասխանի Իսրայելի տարածքի դեմ յուրաքանչյուր ագրեսիայի», – հայտարարել է գերատեսչությունը։

The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տարրական դպրոցը վնասներ է կրել։ Միջադեպի հետևանքով լուրջ տուժածներ չկան։ 5 հոգու մոտ առաջացել են սուր անհանգստության նշաններ, մոտ 20 տարեկան մի երիտասարդ ծուխ է ներշնչել։ Նրանք բուժօգնություն են ստացել տեղում։

ajax-loader