Tag Archives: Սիրիա

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային ու Լիբանանին

Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Syria TV-ին։ Վեց ավիահարվածների թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։ Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր ...

Կարդալ ավելին »

Եվրամիությունը Սիրիային կհատկացնի 5,8 մլրդ եվրո

Եվրամիությունը 5,8 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դուբրավկա Շուիցան, որից 4,2 մլրդ եվրոն կփոխանցվի Սիրիային դրամաշնորհների, իսկ 1,6 մլրդ եվրոն՝ վարկերի տեսքով։ «Երկիրը մնում է շատ աղքատ, շատ փխրուն, եւ եթե մենք աջակցություն չտրամադրենք, այդ փխրունությունը կվատթարանա եւ կարող է խաթարել ձեռք բերված առաջընթացը»,- DW-ին ասել է ՄԱԿ Նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան: Ամենախնդրահարույց ոլորտների թվում նա թվարկել է ջրամատակարարումը, տրանսպորտը, էներգետիկան, կրթությունն ու առողջապահությունը։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ երկրի վերականգնման ծրագիրը պետք է մշակվի հենց Սիրիայում, եւ հույս հայտնել, որ մյուս երկրները կհետեւեն Եվրամիության օրինակին, որն աստիճանաբար վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը։

Կարդալ ավելին »

Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ

Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական ​​կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Syria TV-ն։  Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։ ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն ...

Կարդալ ավելին »

Թուրքիան Իրաքում և Սիրիայում 120 թիրախ է վերացրել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոչնչացրել է Քրդստանի բանվորական կուսակցության մոտ 120 օբյեկտ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկիչները հարձակվել են Անկարայում գտնվող Tusa ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի վրա։ Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ Երկու հարձակվողները սպանվել են: Անվտանգության ...

Կարդալ ավելին »

Չորս հրթիռ է ընկել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի տարածքում. Al Mayadeen

Առնվազն չորս հրթիռ է ընկել ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմակայանի տարածքում, որը գտնվում է Սիրիայի Դեյր- էլ-Զոր նահանգի Կոնոկո նավթագազային հանքավայրի մերձակայքում։ Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ հրթիռային հարձակման ընթացքում ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ։ Հիմնական թիրախը եղել է ռազմակայանի տարածքի ռազմական ռադարը։ Հեռուստաալիքը հավելել է, որ ԱՄՆ-ի բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել։ 

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ԶՈՒ ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության

ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Սիրիայի տարածքում գտնվող Խարաբ ալ Ջիր ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պարզ չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քրդական կազմավորումները՝ արևմտյան կոալիցիայի աջակցությամբ, այժմ վերահսկում են սիրիական Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի նահանգի հյուսիսարևելյան շրջանները։ 2015 ...

Կարդալ ավելին »

Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը

Սիրիայում ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդական, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի զինծառայող Ահմադ Ռեզա Աֆշարին, գրում է Mehr գործակալությունը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Աֆշարին Իրան էր տեղափոխվել  մի քանի օր առաջ ՝ ապաքինման նպատակով՝ Սիրիա ներխուժած կոալիցիոն ուժերի իրականացված ավիահարվածից հետո։

Կարդալ ավելին »

Սիրիայում բնակվող հայերին տրվել է ՀՀ 369 անձնագիր

2024-ի 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ 369 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (170 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (199 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելի բանակը հարված  է հասցրել Սիրիայի հարավում տեղակայված զինվորական պահակակետին՝ ի պատասխան հուլիսի 11-ին Գոլանի բարձունքների հարավային մասի ուղղությամբ արկի արձակման։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։ «Երեկ (հուլիսի 11-ին) արկը, որը Սիրիայից արձակվել է Գոլանի բարձունքների հարավի ուղղությամբ, ընկել է անմարդաբնակ տարածքում, տուժածների մասին չի հաղորդվել: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել զինվորական պահակակետին Սիրիայի հարավի Թասիլի շրջանում», ...

Կարդալ ավելին »

Սիրիայում ամերիկյան 2 ռազմակայաններ ենթարկվել են հարձակման․ Al Mayadeen

Սիրիայում գտնվող ալ Օմար և աշ Շադադի նավթահանքերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականի թղթակիցը Սիրիայում։ Ըստ նրա տեղեկատվության՝ աշ Շադադիի մոտ գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնց դղրդյունները լսվել են շրջակայքում։ Բացի այդ, թիրախավորվել է ալ Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ուժերի տեղակայման վայրը։ Հարձակման ...

Կարդալ ավելին »
ajax-loader