12 տավա մեջ առաջին անգամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում բարձրացվել է Սիրիայի դրոշը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Արաբական պետությունների լիգայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչները հանդիպման անցկացման վայրում բարձրացրել են բոլոր մասնակիցների դրոշները, այդ թվում՝ կազմակերպության կազմ վերադարձած Սիրիայի դրոշը:  Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

Գագաթնաժողովին մասնակցելու է մեկնելու նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Բարձր մակարդակով այս հանդիպման հիմնական օրը ուրբաթն է։

Սիրիային Արաբական պետությունների լիգայից հեռացրել էին 2011 թ.-ին այդ երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ Մի քանի տարվա ռազմական գործողություններից հետո Ասադին հաջողվել է գրեթե ամբողջությամբ ճնշել զինված ընդդիմության կողմնակիցների դիմադրությունը։ Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներ սկսել են Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացի գագաթնակետը դարձավ Արաբական պետությունների լիգայի կողմից մայիսի սկզբին ընդունված որոշումը Սիրիայի անդամակցությունը վերականգնելու վերաբերյալ:

Սպասվում է, որ գագաթնաժողովում արաբական երկրների ղեկավարները կքննարկեն, մասնավորապես, Սուդանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Իսրայելի հետ պաղեստինցիների դիմակայության նոր փուլը։

ajax-loader