Tag Archives: գագաթնաժողով

Տիրանայում տեղի կունենա ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը

Եվրամիության և Արևմտյան Բալկանների երկրների ղեկավարները Ալբանիայի մայրաքաղաքում գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու տարածաշրջանի վեց երկրների դաշինքին անդամակցելու ուղին: Ամենամյա բանակցությունների հիմնական թեմաները, որոնք ստացել են «Բեռլինի գործընթաց» անվանումը, Արևմտյան Բալկանների ինտեգրումն է միասնական շուկայում և աջակցությունը նրանց կանաչ և թվային փոխակերպմանը: Տարածաշրջանի երկրներն են՝ Ալբանիան, Բոսնիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան։ Տիրանայի գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրանց ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանն Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։ Գագաթնաժողովի բանախոսների թվում  են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մակակներին կվախեցնեն ստվարաթղթով և ճիչերով

Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Անտառտնտեսության վարչությանը։ Մակակները մշտապես հոգսեր են պատճառում քաղաքային իշխանություններին։ Նրանք մեծ խմբերով տեղավորվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված օբյեկտներում կամ մարդաշատ վայրերում՝ դրանով իսկ խանգարելով տրանսպորտի երթևեկությանը: Հաճախ են կենդանիների ագրեսիվ պահվածքի դեպքերը, ...

Կարդալ ավելին »

Սի Ծինփինը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պրետորիայի Union Buildings կառավարական համալիրում՝ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի նախագահությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Ռամաֆոսան նշել է, որ ՀԱՀ-ի և Չինաստանի միջև գոյություն ունի գործընկերություն, որը ռազմավարական բնույթ է կրում։ «Հարավաֆրիկյան Հանրապետությունը Չինաստանից շատ բան ունի սովորելու ​​զարգացման ճանապարհին», – ընդգծել է Ռամաֆոսան։ ...

Կարդալ ավելին »

BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 պետության ղեկավար

Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավար կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում և կանցնի ՀԱՀ-ի նախագահությամբ։ Ինչպես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը, «հնգյակի» երկրների ղեկավարները գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։ Միավորման անդամակցության պաշտոնական հայտեր են ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև ...

Կարդալ ավելին »

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած համերգին

Երկօրյա աշխատանքային այցով Քիշնև մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն: Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը

Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ...

Կարդալ ավելին »

12 տավա մեջ առաջին անգամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում բարձրացվել է Սիրիայի դրոշը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Արաբական պետությունների լիգայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչները հանդիպման անցկացման վայրում բարձրացրել են բոլոր մասնակիցների դրոշները, այդ թվում՝ կազմակերպության կազմ վերադարձած Սիրիայի դրոշը:  Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Գագաթնաժողովին մասնակցելու է մեկնելու նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Բարձր մակարդակով այս հանդիպման հիմնական օրը ուրբաթն է։ Սիրիային Արաբական պետությունների լիգայից հեռացրել էին 2011 թ.-ին այդ երկրում քաղաքացիական պատերազմի ...

Կարդալ ավելին »
ajax-loader