Երկօրյա աշխատանքային այցով Քիշնև մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն:
![](https://www.primeminister.am/files/pics/2023/05/31/37295_b.jpg)
Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
![](https://www.primeminister.am/files/pics/2023/05/31/37292_b.jpg)
![](https://www.primeminister.am/files/pics/2023/05/31/37286_b.jpg)
![](https://www.primeminister.am/files/pics/2023/05/31/37310_b.jpg)
![](https://www.primeminister.am/files/pics/2023/05/31/37304_b.jpg)
![](https://www.primeminister.am/files/pics/2023/05/31/37300_b.jpg)