Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։

ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։

Գագաթնաժողովի բանախոսների թվում  են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին և այլ երկրների առաջին տիկիններ և ամուսիններ։

Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով կդիմի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ajax-loader