Tag Archives: Կիև

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն առաջիկայում կայցելի Զապորոժիեի ԱԷԿ, Կիև և Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան, Կիև և Ռուսաստան։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գրոսին հայտնել է, որ կղեկավարի Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի հերթական՝ 16-րդ ռոտացիան։ «Սա կլինի անձնակազմի 16-րդ ռոտացիան: Առավել կարևոր է, որ երբ ես այնտեղ լինեմ, կխոսեմ կայանի ղեկավարության, ռուսաստանյան ղեկավարության հետ», – ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 7-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից Ուկրաինային փոխանցել բռնագրավված ռուսական ակտիվների մի մասը։ Հանձնաժողովը նիստը հեռարձակել է YouTube-ի իր ալիքով։ Այդ մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված ​​չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:Օրինագիծն ընթացիկ ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։ Գագաթնաժողովի բանախոսների թվում  են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին ...

Կարդալ ավելին »
ajax-loader