Միջազգային

Մայիսի 10-ից Ճապոնիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը: Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր: Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և ...

Կարդալ ավելին »

Դատավորները մերժել են Թրամփի՝ իր դեմ մեղադրանքները հանելու հայտը

Հինգշաբթի օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական դատավարությունները վերահսկող երկու դատավորներ մերժել են նրա հայցը, որով նա խնդրում էր հրաժարվել Ջորջիայում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ Թրամփի փորձերի և գաղտնի փաստաթղթերի անօրինական տիրապետման հետ կապված մեղադրանքները, որոնք նախկին նախագահն իր հետ տարել էր այն բանից հետո, հեռանալով Սպիտակ տնից, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Բացի այդ, Թրամփի դաշնակիցներից մեկը՝ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը դադարեցրել է 28 դեսպանությունների աշխատանքն Իրանի սպառնալիքների պատճառով

Իսրայելի իշխանությունները դադարեցրել են 28 դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքն ամբողջ աշխարհում Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ «28 դիվանագիտական ​​ներկայացուցչություններ փակված են Դամասկոսում իր հյուպատոսության հարվածին պատասխանելու՝ Իրանի սպառնալիքից հետո»։ Ապրիլի 4-ին Kan ռադիոկայանը հաղորդել էր, որ Դամասկոսում Իսրայելին վերագրվող հարձակմանն Իրանի հնարավոր պատասխանին «աննախադեպ պատրաստվածության» շրջանակներում Իսրայելի արտգործնախարարությունն, ուժայինների ...

Կարդալ ավելին »

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։ Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է: Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով զոհվել է 2, տուժել՝ 15 մարդ

Մոսկվայում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 2, վիրավորվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր Մոսկվային պատուհասել է վատ եղանակը. ուժեղ քամի՝ ջերմաստիճանի անկումներով․… Ցավոք, կան զոհեր․ տուժել է 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են», – գրել է Սոբյանինն իր Telegram ալիքում։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

114 տարեկանում մահացել է Վենեսուելայի բնակիչ, աշխարհի ամենատարեց տղամարդ Խուան Վիսենտե Պերես Մորան։ Այդ մասին  հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «114 տարեկանում անմահության գիրկն է գնացել Էլ Կոբրե քաղաքում ծնված Խուան Վիսենտե Պերես Մորան, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և Էլ Կոբրե քաղաքի բոլոր բնակիչներին», – գրել է Մադուրոն ...

Կարդալ ավելին »

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով  քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այդ մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատների» (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ: Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի` մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի ...

Կարդալ ավելին »

Թայվանում երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել

Չորեքշաբթի առավոտյան Թայվանի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, առնվազն 97-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թայվանական Zhongshi Xinwenwan տեղեկատվական պորտալը։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով կղզու հրշեջ ծառայությանը, տեղեկություն էր տարածել 1 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին։ Հուալիեն կոմսությունում 7,2 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի տեղական ժամանակով 07:58-ին (Մոսկվայի ժամանակով ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիայում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում. կան տուժածներ

Ֆիննական Վանտաա քաղաքում երեքշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել դպրոցում։ Երեք երեխա վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց, գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի ոստիկանությանը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վիերտոլա դպրոցում, որտեղ սովորում է առաջինից իններորդ դասարանների մոտ 800 աշակերտ, աշխատում է մոտ 90 մարդ։ Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալին բռնել են, նա 13 տարեկան է։ ...

Կարդալ ավելին »

Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով մինչ ընտրությունները Ստամբուլի գործող քաղաքապետն էր, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին հաղթել է ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ, հայտնում է թուրքական Artigercek-ը:Երբ Իմամօղլուն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա կողմնակիցները դրոշներով, շչակներով և ավտոշարասյուներով հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե փողոցում, որտեղից ...

Կարդալ ավելին »
ajax-loader