Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։

Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է:

347121384580890.jpeg (184 KB)

Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի կատարած հաշվարկների՝ ապրիլի 3-ի առավոտից Թայվանում գրանցվել է առնվազն 322 հետցնցում։

e8.jpg (121 KB)

Ժամը 08:30-ի դրությամբ ապրիլի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել ավելի քան  5 մագնիտուդով չորս հետցնցում:

e77.jpg (118 KB)

Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան։ Հուալյանի գավառում 7,2 մագնիտուդ ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, ինչպես նաև Չինաստանի արևելքի Ֆուցզյանի և Ցզյանսիի նահանգներում:

ajax-loader