Tag Archives: Երկրաշարժ

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։ Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է: Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ...

Կարդալ ավելին »

Ղրղզստանում և Ուզբեկստանում երկրաշարժեր են տեղի ունեցել

Էպիկենտրոնում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղրղզստանի տարածքում։ Նման տվյալներ է հրապարակել Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդի, գտնվել է Ղրղզստանի և Ղազախստանի սահմանի շրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքից 42 կմ հարավ-արևելք և Ղրղզստանի Չոլպոն Աթա առողջարանային քաղաքից 26 կմ հյուսիս։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։ ...

Կարդալ ավելին »

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած ...

Կարդալ ավելին »
ajax-loader