Մայիսի 10-ից Ճապոնիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը:

Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր:

Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և դրանցից պատրաստված արտադրանքի, օրինակ՝ շարժիչային յուղի, անօրգանական քիմիայի և թանկարժեք մետաղների արտադրանքի, ինչպես նաև դրանց անօրգանական միացությունների (քլորաջրածին, ալյումինի հիդրօքսիդ), պլաստիկի և դրանից պատրաստված իրերի (նիտրաթաղանթանյութ), վոլֆրամի, մոլիբդենի, կոբալտի, ցիրկոնիումի, ռենիումի և դրանցից պատրաստված արտադրանքի ներմուծումը:

Արգելքը կվերաբերի պողպատե արտադրանքին, այդ թվում` նավթի և գազի փոխադրման խողովակներին, էլեկտրասարքավորումներին և դրա մասերին, ներառյալ լիթիումաիոնային և նիկելաջրածնային մարտկոցներին, ջեռուցման կաթսաներին, էլեկտրական գործիքներին, հղկող հաստոցներին, բնափայտի, խցանի, կարծր ռետինի և պլաստիկի մշակման սարքավորումներին:

Միևնույն ժամանակ, պատժամիջոցային ապրանքների ցանկում ներառվել են օպտիկական սարքավորումներ և լուսանկարչական սարքավորումներ, չափիչ սարքեր և թեստավորման համար սարքեր, ճշգրիտ հեռաչափ սարքավորումներ, դրանց մասեր ու պարագաներ։

Միաժամանակ, Տոկիոն արգելում է ռուսական ծագման ոչ արդյունաբերական ալմաստների ներմուծումը. արգելքն ուժի մեջ կմտնի մայիսի 10-ից։

ajax-loader