Միջազգային

Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ ...

Կարդալ ավելին »

Նիդեռլանդները դադարեցնում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրումը

Նիդեռլանդներն աշխատում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր համակարգում չլինի ռուսական հանածո վառելիք, և մենք մեծ հաջողություններ ենք ունեցել ածխի, խողովակաշարի գազի և նավթի հարցերում»,- ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ իշխանությունները բանակցում են ընկերությունների հետ, որ նրանք աստիճանաբար ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա մինչ 2029-ը

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol): «Մենք հնարավոր ենք համարում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև 2029 թվականը», – նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, մինչև 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում:

Կարդալ ավելին »

Նիդերլանդները կակաչի նոր տեսակը կոչել է ԱՄՆ առաջին տիկնոջ անունով

Նիդերլանդներում կակաչի նոր տեսակ են ստեղծել, որը կոչել են ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունով: ԱՄՆ նախագահի կնոջը «Ջիլ Բայդեն» կակաչները նվիրել է ԱՄՆ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Անդրե Հասփելսն իր պաշտոնական նստավայրում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում՝ է Associated Press գործակալությունը: Ջիլ Բայդենը ցանկություն է հայտնել, որ իր պատվին անվանված կակաչները դառնան երկու պետությունների միջև երկարամյա բարեկամության նշան: ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկն ավելի քան 46 մլն եվրո կտրամադրի Վրաստանն

Համաշխարհային բանկը Վրաստանին 46,3 մլն եվրոյի չափով վարկ կհատկացնի երկրի կանաչ և կայուն զարգացման քաղաքականության առաջին գործառնության շրջանակներում: Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ միջոցները կուղղվեն՝ աջակցելու կանաչ և կայուն զարգացմանը, կայուն գյուղատնտեսությանը, ոռոգմանը և հողի շուկայի զարգացմանը: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Վրաստանի միջև համապատասխան վարկային համաձայնագրերն ստորագրել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային ...

Կարդալ ավելին »

Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածով. առավելագույն պատիժը՝ մինչև 136 տարի ազատազրկում

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը ...

Կարդալ ավելին »

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ձերբակալության կապակցությամբ  Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «նման բան տեղի է ունենում Ամերիկայում»: Կալանքը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։ Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ վիճակն արմատապես փոխվում է. Ռուսաստանի ԱԳՆ

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծանալուց հետո իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում արմատապես կփոխվի․ Մոսկվան սպառնալիքները զսպելու համար ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության բոլոր գործընթացների ավարտի հետ: «Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան կրկնակի մեծանալու հետևանքով ...

Կարդալ ավելին »

Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», – նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը ԵԱՏՄ երկրների հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բջջային օպերատորներից պահանջել է դադարեցնել ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տարածքում, հաղորդում է Sputnik ռադիոն ։ Ըստ հրապարակման՝ ԵՏՀ-ն 2020-ից 2022 թվականներին ծառայությունների արժեքի վերաբերյալ տվյալներ է խնդրել ԵԱՏՄ երկրների հեռահաղորդակցության խոշոր օպերատորներից։ «Հարցմանը ուղեկցվել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման ճանապարհային քարտեզ, ըստ որի հեռահաղորդակցության օպերատորները պետք է մշակեն «անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների ...

Կարդալ ավելին »
ajax-loader