Միջազգային

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների

Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին

ԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, որը մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը: Ինքնաթիռը Լաս Վեգասից Կոլումբուս մեկնելիս է եղել:Մեկ այլ ավիաընկերության օդաչուն, ով այդ պահին օդանավում է եղել որպես ուղևոր, օգնել է ռադիոկապի հարցում: Օդանավում գտնվող մի բուժքույր էլ օգնություն է ցուցաբերել օդաչուին:

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ մասին հաղորդում է ԵԽԽՎ-ի հանձնաժողովը: Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: «Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում ...

Կարդալ ավելին »

Մյանմայի վանքերից մեկում 22 մարդու սպանություն է տեղի ունեցել

Մյանմայում առնվազն 22 մարդ, այդ թվում՝ 3 բուդդայական վանական է սպանվել հրազենից մոտ տարածությունից արձակված գնդակներով: Նման եզրակացության են հանգել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մյանմայում երկու տարի առաջ իրականացված ռազմական հեղաշրջումից հետո հաստատված ռազմական իշխանությունների ընդդիմադիրները սա համարում են քաղաքացիական անձանց կոտորած՝ իրականացված բանակի կողմից: Մյանմայի խունտայի խոսնակը հայտարարել է, որ զինվորականները բախումներ են ...

Կարդալ ավելին »

Լիբիայում 2,5 տոննա ուրան է «կորել». ՄԱԳԱՏԷ

Լիբիայի տարածքում գտնվող օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան անհետացել է: Նման հայտարարություն է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)՝ անվտանգության և զենքի տարածման վերաբերյալ մտահոգությունների տեղիք տալով: Այս մասիn տեղեկաcնում է Associated Press գործակալությwuնը: Լրատվամիջոցը շեշտում է, որ բնական ուրանը չի կարող ուղղակիորեն օգտագործվել էներգիայի արտադրության համար կամ ծառայել որպես վառելիք ռումբի համար, քանի որ հարստացման գործընթացի ...

Կարդալ ավելին »

Հակամարտության կարգավորումը ներառում է նաև ԼՂ ժողովրդի անվտանգությունը․ Շոլցը՝ Ալիևին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, քննարկվել է նաև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրա ազդեցությունը Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ «Ես հստակ հայտնել եմ մեր դիրքորոշումը՝ ռուսական ագրեսիվ պատերազմը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»,- ասել է Շոլցը՝ հավելելով․- «Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը 8 ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա

Եվրամիությունն ազատվել է Ռուսաստանից գազի եւ նավթի մատակարարումների կախվածությունից, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ նախօրեին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանն ութ ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա։ Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել լարված աշխատանքի շնորհիվ։ Իհարկե, մեզ օգնեցին լավ ընկերները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Նորվեգիան, որոնք աջակցեցին մեզ հեղուկացված եւ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը ցորենի արտահանումը հասցրել է 2020-ի մակարդակին

Չնայած ԵՄ-ի պատժամիջոցների ճնշմանը՝ Ռուսաստանը ցորենի արտահանման մակարդակը բարձրացրել է՝ հասցնելով այն մակարդակին, որը կար 2020-ին: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ նման ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներից վերաարտահանումների շնորհիվ։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներից ու Չինաստանից։ Ըստ Logistic OS վերլուծական հարթակի՝ Ռուսաստանը մեծացրել է ցորենի ...

Կարդալ ավելին »

Բելառուսի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Բելյացկիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման

Այսօր Մինսկի Լենինյան շրջանի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Վեսնա» չգրանցված իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկիին մեղավոր է ճանաչել նրան մեղսագրվող հանցագործությունների մեջ և դատապարտել 10 տարվա ազատազրկման: Այդ մասին հաըտնում է ТАСС գործակալությունը: «Վեսնա» կենտրոնի ներկայացուցիչներ Վալենտին Ստեֆանովիչը և Վլադիմիր Լաբկովիչը, որոնք այդ գործով անցնում են Բելյացկիի հետ, դատապարտվել են համապատասխանաբար ինը և յոթ տարվա ազատազրկման։ Բելառուսից դուրս գտնվող Դմիտրի Սոլովյովը, ...

Կարդալ ավելին »

Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ նոր երկրաշարժի դեպքում 260 000 շենք կվթարվի

Ստամբուլում 7 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժը կարող է փլուզել մոտ 90 հազար շենք, ասել է քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչության ղեկավար Այշեն Էրդինչլերը։ Նա նշել է, որ եթե դա տեղի ունենա, ապա քաղաքում կստեղծվի 50-ից 60 մլն տոննա բեկոր: Այս հարցը քննարկվել է Ստամբուլի քաղաքապետարանի՝ երկրաշարժին նախապատրաստվելու ծրագրերի շրջանակներում, հայտնում է «Известия»-ն։ «Առաջին փուլում, ասենք, 7,5 մագնիտուդով երկրաշարժից ...

Կարդալ ավելին »
ajax-loader