Միջազգային

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայում հումանիտար հրադադարի հասնելու համար

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։ Այդ մասին հայտնում է եգիպտական «Al-Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Եգիպտոսն ինտենսիվացրել է շփումները Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար», – նշել են աղբյուրները:

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ն օտարերկրյա մոտ 600 քաղաքացու նոյեմբերի 8-ին թույլ է տվել հեռանալ Գազայից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հրապարակել է ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, որոնք նոյեմբերի 8-ին կարող են հեռանալ Գազայի հատվածից «Ռաֆահ» հսկիչ անցակետով: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ ցուցակում ներառված են Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում կա նաև Միացյալ Նահանգների շուրջ 100 քաղաքացի։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նոյեմբերի 8-ի ցուցակում չկան։ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը «Գազա քաղաքի կենտրոնում» են

Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։ #عاجل أيها سكان غزة، انضموا ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Ռուսաստանն ավարտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈւՊ) դուրս գալու ընթացակարգը երեքշաբթի՝ նոյեմբերի 7-ի գիշերը, նշվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Նշվել է, որ Մոսկվայի համար միաժամանակ ուժը կորցնում են ԵՍԶՈւՊ-ի հետ կապված Բուդապեշտի 1990թ. նոյեմբերի 3-ի համաձայնագիրը եւ այսպես կոչված Թեւային փաստաթուղթը (1996թ. մայիսի 31)։ «Առաջինը կնքվել է այն ժամանակվա Վարշավայի պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի համար սովորական ...

Կարդալ ավելին »

Պուտինը նախատեսում է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրությանը. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել 2024 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ կարծում է, որ պետք է Ռուսաստանն առաջնորդի այս բարդ ժամանակաշրջանում։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։ Աղբյուրները, որոնք խոսել են չբացահայտվելու պայմանով, հայտնել են, որ Պուտինի խորհրդականները պատրաստվում են ընտրարշավի։ Հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինը երկիրը կղեկավարի մինչև 2030 թվականը։ Ըստ հարցումների՝ Ռուսաստանում Վլադիմիր ...

Կարդալ ավելին »

Ֆիլիպիններում ռադիոհաղորդավարը սպանվել է ուղիղ եթերի ժամանակ

Ֆիլիպիններում ռադիոհաղորդավարն իր տնից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ գնդակահարվել է։ Հաղորդավարի սպանությունից հետո սկսվել են նրա մարդասպանների որոնումները, երկրի նախագահը դատապարտել է տեղի ունեցածը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։  «Դիջեյ Ջոնի Ուոքեր» կեղծանվամբ հայտնի ռադիոհաղորդավար Խուան Ջումալոնի տունը ծառայում էր որպես ռադիոկայան․ նա ուներ 2900 հետևորդ, իսկ հաղորդմանը զանգահարող մարդիկ քննարկում էին տարբեր թեմաներ։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph

Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է Telegraph-ը:«Իսրայելն անցած շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»,- գրում է պարբերականը:Այն ընդգծում է, որ սա նաև առաջին դեպքն ...

Կարդալ ավելին »

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի տարածքին

Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Լիբանանի տարածքի այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։«Այս գիշեր ավելի վաղ Լիբանանից «երկիր-օդ» տեսակի հրթիռ է արձակվել ԻՊԲ-ի ԱԹՍ-ի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել հրթիռն արձակած ահաբեկչական բջջին, ինչպես նաև հրթիռի արձակման վայրին: ԱԹՍ-ն չի վնասվել», – ...

Կարդալ ավելին »

Պակիստանում միջցեղային բախումների զոհ է դարձել մոտ 50 մարդ

Պակիստանում թշնամի ցեղախմբերի միջև զինված բախումների հետևանքով վերջին վեց օրվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել: Ցեղախմբերի ավագներին հաջողվել է հրադադարի հասնել։ Այդ մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։ Բախումները տեղի են ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Կուրրամի շրջանում․ միմյանց թշնամի ցեղախմբերի զինյալների միջև փոխհրաձգություններ են սկսվել հողային վեճերի և կրոնական տարաձայնությունների պատճառով: Բախումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 29-ը, երբ ցեղախմբերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader