Միջազգային

Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել

Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Թրամփը ներգրավված է եղել խռովության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։ CNN-ը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը Կոլորադո նահանգում ...

Կարդալ ավելին »

Ռուսասատանի Դաշնությունը փոփոխել է ընդերքօգտագործման թափոններին առնչվող օրենսդրական ակտերը

2022թ․ հուլիսի 14-ի Ռուսաստանի Դաշնության համար 343-ФЗ օրենքով «Ընդերքի մասին» օրենքում և Ռուսասատանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում ՌԴ-ն կատարել է փոփոխություններ։ Ըստ այդմ՝ օրենսգրքի կարգավորման առարկա են դարձել  ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

Կարդալ ավելին »

Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել

Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է El Universal պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան։ Անհայտ անձինք այրել են նաև հինգ ավտոմեքենա: Տեղի վարչակազմի ղեկավարը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նշվում է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։

Կարդալ ավելին »

Ռեկորդային` 886 միլիարդ դոլար․ ԱՄՆ սենատը հաստատել է 2024-ի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է երկրի 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը ռեկորդային՝ 886,3 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գրեթե 3100 էջից բաղկացած փաստաթուղթը նախատեսում է 886 միլիարդ հատկացնել պաշտպանական ծախսերին, ինչը 3 %-ով ավելի է, քան նախորդ ֆինանսական տարում։ Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,2 %-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, գնել նավեր, սպառազինություն և ինքնաթիռներ։ Նախատեսվում է ...

Կարդալ ավելին »

COP28-ի երկրները հանածո վառելիքից «հեռանալու» մասին «պատմական» փաստաթուղթ են ստորագրել

Գրեթե 200 երկրի ներկայացուցիչ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28) համաձայնության են եկել` սկսելու հանածո վառելիքի համաշխարհային սպառման նվազեցումը կլիմայի փոփոխությունը կանխելու համար։ Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։ Երկրները համաձայնագիրը կնքել են Դուբայում՝ երկու շաբաթ տևող դժվարին բանակցություններից հետո։ COP28-ի նախագահ Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը համաձայնագիրն անվանել է «պատմական»՝ հավելելով, ...

Կարդալ ավելին »

Էր Ռիադը կարգելափակի COP28-ի փաստաթուղթը, եթե այնտեղ լինի հանածո վառելիքից հրաժարվելու դրույթ

Սաուդյան Արաբիան մտադիր է արգելափակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) ամփոփիչ փաստաթուղթը, եթե այնտեղ լինի վառելիքի հանածո տեսակներից աստիճանաբար հրաժարվելու մասին դրույթ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում պատվիրակությունները քննարկում են ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, մտել են փակուղի։ COP28-ի մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ Եվրամիության երկրների պատվիրակությունները, պնդում են ...

Կարդալ ավելին »

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշումը

Հնդկաստանի Գերագույն դատարանը միաձայն կերպով հաստատել է կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի դրույթները, որով հատուկ կարգավիճակ էր շնորհվում Ջամմու և Քաշմիր նահանգին։ Այդ մասին հաղորդում է PTI գործակալությունը։ Ըստ Գերագույն դատարանի՝ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանի կողմից հաստատված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումն իրականացվել է Սահմանադրության համաձայն։ Այսպիսով, Գերագույն դատարանը վերջ է դրել մի քանի տասնամյակ շարունակվող բանավեճերին՝ ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ՀՕՊ-ը Դամասկոսի երկնքում խոցել է Իսրայելի արձակած հրթիռները․ SANA

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։ «Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», – նշել ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է

Մեքսիկայի Տաքսկո քաղաքում (Տաքսկո, Գերերո նահանգ) որոնումներ են սկսվել անհետացած լրագրող Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի և նրա ընտանիքի համար, միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այս քաղաքում անհետ կորել է ևս երկու լրագրող՝ ամուսիններ Սիլվիա Արսենը եւ Ալբերտո Սանչեսը, հայտնում է Մեքսիկայի դատախազությունը։ «Պետական ​​գլխավոր դատախազությունը խնդրում է ձեր օգնությունը Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի որոնման համար», – ասվում է Գերերոյի ...

Կարդալ ավելին »
ajax-loader