Միջազգային

Չինաստանի բնակչությունը 2023-ին կրճատվել է 2,08 միլիոնով

Չինաստանի բնակչությունը 2023 թվականին կրճատվել է 2,08 միլիոնով՝ հասնելով 1,40967 միլիարդի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է ՉԺՀ պետական ​​վիճակագրական վարչությունը: Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում իշխանությունները երկրում գրանցել են 9,02 մլն նորածին, մահացել է 11,10 մլն մարդ։ Ծնելիության և մահացության գործակիցները կազմել են համապատասխանաբար 6,39 և 7,87 պրոմիլե։ Չինաստանի արական սեռի բնակչությունը հասել է 720,32 միլիոնի  (0,2 տոկոս նվազում), իգական սեռինը՝ ...

Կարդալ ավելին »

Չինական բանկերը սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ

Չինաստանի պետական բանկերը խստացնում են ռուսաստանցի հաճախորդների ֆինանսավորման սահմանափակումները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոստացավ երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնող կազմակերպությունների նկատմամբ: Ըստ Bloomberg-ի տվյալների, չինական առնվազն երկու բանկ վերջերս իրենց ռուսական բիզնեսի ստուգում է անցկացրել՝ կենտրոնանալով անդրսահմանային գործարքների վրա: Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ չինական բանկերը կխզեն կապերը պատժամիջոցների ցանկում հայտնված հաճախորդների հետ եւ կդադարեցնեն ֆինանսական ծառայություններ մատուցել ռուսական ռազմական արդյունաբերությանը՝ ...

Կարդալ ավելին »

Վորոնեժում ԱԹՍ-ների գրոհից շենքեր են վնասվել, սահմանվել է արտակարգ դրություն

 ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում գազի պաշարն 80%-ից ցածր է

Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները ցուրտ եղանակի պայմաններում իջել են 80%-ից: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ փոքր-ինչ ավելացել են հեղուկ բնական գազի մատակարարումները տարածաշրջան: Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 360 դոլարի։ Եվրոպայում ջեռուցման սեզոնը սկսվել է նոյեմբերի 7-ին (մեկ շաբաթ շուտ, քան նախորդ աշուն-ձմեռ սեզոնին), և այդ պահից ի վեր ԵՄ երկրները պահեստից ...

Կարդալ ավելին »

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։Վիրավորների թիվը հասել է առնվազն 61 000-ի։ 8000 մարդ անհետ կորած է։ Նրանք, ենթադրաբար, մնացել են ավերված շենքերի փլատակներում։Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը շարունակում է Սանկտ Պետերբուրգում այրված պահեստի 12 աշխատակցի որոնումները

Wildberries ընկերությունը շարունակում է 12 աշխատակիցների որոնումները, որոնք հունվարի 13-ին աշխատել են Սանկտ-Պետերբուրգում այրված պահեստում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կապվել ենք պահեստի ևս չորս աշխատակցի հետ: Ներկա պահին կապ ենք հաստատում ևս 12 հոգու հետ: Պահեստի աշխատողներից ոչ ոք անհետ կորած չի համարվում», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:  Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի

Ճապոնիայի Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած մի շարք հուժկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի։Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։Առնվազն 52 մարդ դեռևս նշված է անհետ կորածների ցուցակում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 567 է: 

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են հութիների 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք. CNN

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը խոցել են 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Եմենի տարածքից։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի երկու պաշտոնյաների։ «Մենք կարող ենք հաստատել, որ հութիների գրոհը տեղի է ունեցել այսօր»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի խոսքը։ Գրոհների հետևանքով նավերը չեն վնասվել, տուժածներ չկան:

Կարդալ ավելին »

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 14-րդ մրցանակաբաշխությունը

Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոմոնտաժոր Քերոլ Լիթլթոնն ստացել են «Օսկար» մրցանակ կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու նվաճումների համար (պատվավոր Օսկար), արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Այդ մասին հաղորդել է Deadline հարթակը։ Միջոցառումը չի հեռարձակվել։ Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «կինեմատոգրաֆում ակնառու նվաճումների համար ամբողջ կյանքի ընթացքում, կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության զարգացման բնագավառում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև ակադեմիային մատուցած ակնառու ...

Կարդալ ավելին »
ajax-loader