ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են հութիների 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք. CNN

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը խոցել են 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Եմենի տարածքից։

Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի երկու պաշտոնյաների։

«Մենք կարող ենք հաստատել, որ հութիների գրոհը տեղի է ունեցել այսօր»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի խոսքը։

Գրոհների հետևանքով նավերը չեն վնասվել, տուժածներ չկան:

ajax-loader