Չինական բանկերը սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ

Չինաստանի պետական բանկերը խստացնում են ռուսաստանցի հաճախորդների ֆինանսավորման սահմանափակումները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոստացավ երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնող կազմակերպությունների նկատմամբ:

Ըստ Bloomberg-ի տվյալների, չինական առնվազն երկու բանկ վերջերս իրենց ռուսական բիզնեսի ստուգում է անցկացրել՝ կենտրոնանալով անդրսահմանային գործարքների վրա:

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ չինական բանկերը կխզեն կապերը պատժամիջոցների ցանկում հայտնված հաճախորդների հետ եւ կդադարեցնեն ֆինանսական ծառայություններ մատուցել ռուսական ռազմական արդյունաբերությանը՝ անկախ արժույթից եւ գործարքների անցկացման վայրից։

2023թ. դեկտեմբերին ԱՄՆ գանձապետարանը խոստացել էր երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն բանկերի դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանին պաշտպանական ոլորտի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելու գործարքներին։ Խոսքը ինչպես նախկինում կատարված գործարքների, այնպես էլ ապագա խախտումների մասին է։ Այդ կազմակերպություններին կարգելվի թղթակցային հաշիվներ բացել ԱՄՆ-ում կամ դրանց օգտագործումը կսահմանափակվի, իսկ ԱՄՆ-ում նրանց ունեցվածքը կարգելափակվի։

ajax-loader