Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև այս տարի կսկսվեն ազատ առևտրի վերաբերյալ բանակցություններ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևին։ Նշվում է, որ եթե կողմերին հաջողվի բանակցությունների գործընթացը բարեհաջող իրականացնել, ապա համաձայնագիրն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությանը մուտք կբացի միության՝ բնական ռեսուրսներով հարուստ տարածաշրջան։ Միաժամանակ այն հնարավորություն կտա Հնդկաստանին ավելացնել իր արտահանումը, օրինակ՝ էլեկտրոնիկայի և մեքենաշինական ապրանքների ոլորտներում։ Արդյունքում՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Bloomberg
Մասկը մեկ օրում կորցրել է 29 մլրդ դոլար արժեթղթերի գնի անկման պատճառով. Bloomberg
Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է մոտ 29 մլրդ դոլար՝ իր Tesla կորպորացիայի բաժնետոմսերի էժանացման պատճառով։ Այս մասին են վկայել Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaire Index) տվյալները։ Ըստ այս տեղեկատվության՝ Մասկի օրական կորուստները համապատասխանում են նրա կարողության 6,7 տոկոսին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից գործարարն արդեն կորցրել է 132 մլրդ դոլար (բոլոր ակտիվների 30,5 տոկոսը)։ Այս պահին նրա կարողությունը կազմում է մոտ 301 մլրդ դոլար, ըստ Yahoo Finance պորտալի, Tesla-ի բաժնետոմսերի գինը նախորդ աճուրդների փակման գնի համեմատ նվազել է 15,4 տոկոսով եւ հասել մեկ բաժնետոմսը 222,2 դոլար։ Ինչպես նշել են ամերիկյան լրատվամիջոցները, Մասկի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) գործողությունները, որոնք կրճատում են կառավարական ապարատը եւ բյուջեի ծախսերը, նախկինում Ամերիկայում Tesla-ի դեմ բողոքի ակցիաներ են առաջացրել։ Մարտի 7-ին The Independent թերթը հայտնել էր, որ Մասկի կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է 8,8 մլրդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի զգալի էժանացումից հետո: Ընկերության արժեթղթերի գինը նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր է մտցրել Կանադայից ներկրվող ապրանքների վրա, ինչպես նաեւ ավելացրել է մաքսատուրքերը Չինաստանից (Tesla-ի էլեկտրամոբիլների երկրորդ շուկան): Դեկտեմբերին բաժնետոմսերի արժեքը հասել է 479 դոլարի, իսկ մարտին իջել է 260 դոլարից: Ինչպես տեղեկացրել է պարբերականը, եթե Մասկը կորցնի մոտ 116 մլրդ դոլար, նա կարող է կորցնել մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Մասկին հաջորդող ամենամհարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 216 մլրդ դոլար:
Կարդալ ավելին »Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ հրատարակության տվյալների՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։ Այս ուղևորության ենթադրվող ամսաթիվը չի նշվում: Փետրվարի կեսին հենց Ուիթքոֆն էր մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան ...
Կարդալ ավելին »Bloomberg․ ամենահարուստ ռուսաստացիների կարողությունն ավելացել է 7,764 մլրդ դոլարով.
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2025թ. սկզբից ավելացել է 7,764 մլրդ դոլարով, տեղեկացրել է Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից Ռուսաստանում երկաթի հանքաքարի խոշորագույն արտադրողի՝ «Մետալոինվեստի» բաժնետեր Ալիշեր Ուսմանովը վաստակել է 3,1 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 16,3 մլրդ դոլար, իսկ «Նորնիկելի» նախագահ Վլադիմիր Պոտանինի կարողությունն աճել է 1,77 մլրդ դոլարով՝ կազմելով 29,6 մլրդ դոլար։ Ամենամեծ կորուստները կրել է գործարար Միխայիլ Ֆրիդմանը` նրա կարողությունը նվազել է 2,26 մլրդ դոլարով եւ կազմել 12,5 մլրդ դոլար։ 2012թ. մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։
Կարդալ ավելին »Bloomberg. Մասկի կարողությունն իջել է 400 միլիարդից
Իլոն Մասկի կարողությունը 2025թ. առաջին անգամ իջել է 400 մլրդ դոլարից՝ իր ստեղծած Tesla ընկերության բաժնետոմսերի գների զգալի անկման ֆոնին: Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Նրա տեղեկացմամբ՝ ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը նվազել է 27 տոկոսով այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին հասել է պատմական առավելագույնին: Հատկապես կտրուկ անկում է նկատվել անցյալ շաբաթ. այնուհետեւ Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 11 տոկոսով՝ վաճառքի ծավալների նվազման մասին լուրերի ֆոնին։ Մասնավորապես, Գերմանիա ավտոմեքենաների մատակարարումները նվազել են 59 տոկոսով, ինչը հակառեկորդ է 2021-ից ի վեր, իսկ Չինաստանում վաճառքները նախորդ տարվա համեմատ նվազել են 11,5 տոկոսով։ Փետրվարի 10-ին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը չորրորդ օրն անընդմեջ անկում է ապրել՝ կորցնելով 3 տոկոս՝ հասնելով 350,73 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։ Այս ֆոնին գործակալությունը նշել է, որ Tesla-ի բաժնետոմսերն ու օպցիոնները դեկտեմբերին կազմում են Մասկի հարստության ավելի քան 60 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո միլիարդատերը սկսել է «իր հիմնական ուշադրությունը հատկացնել» ոչ թե բիզնեսին, այլ քաղաքականությանը, այդ թվում՝ ղեկավարելու կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE): Ինչպես գրել է Bloomberg-ը, չնայած Մասկի մտերմությանն ԱՄՆ նոր նախագահի հետ, ներդրողների հույսերը, որ ԱՄՆ վարչակազմը կաջակցի Tesla-ին` փոխելով հարկային քաղաքականությունը եւ պարզեցնելով ինքնակառավարվող տեխնոլոգիայի ստանդարտները, դեռ չեն արդարացվել: Հունվարի 29-ին Forbes ամսագիրը հայտնել էր, որ արհեստական բանականության եւ պրեմիում ապրանքանիշերի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկման պատճառով Մասկի կարողությունը նվազել է 3,8 մլրդ դոլարով։ Նշվել է, որ Tesla-ի արժեթղթերի արժեքի անկումը (-5,2 տոկոս) կապված է եղել նաեւ Cybertruck-ի արտադրության ուշացումների հետ։
Կարդալ ավելին »Bloomberg․ վարկանիշը չիջեցնելու համար Boeing-ը 15 մլրդ դոլար կներգրավի
Boeing ավիաշինական ընկերությունը մտադիր է 15 մլրդ դոլար ներգրավել՝ խուսափելու համար վարկային ռեյթինգի իջեցումից։ Այդ մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ միջոցները նախատեսվում է ստանալ բաժնեթղթերի եւ պարտատոմսերի, ինչպես նաեւ պարտքային պարտավորությունների վաճառքի միջոցով։ Ներգրավվող միջոցների գումարը կարող է ավելանալ՝ «կախված պահանջարկից»։ Հոկտեմբերի 23-ին Boeing-ը ստացել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի թույլտվությունը՝ վաճառելու 25 մլրդ ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Մասկի կարողությունը 33,5 միլիարդ դոլարով աճել է Tesla-ի շնորհիվ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը միանգամից ավելացել է 33,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 270,3 միլիարդ դոլարի՝ շնորհիվ Tesla ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ՝ 22%-ով աճի։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Բաժնետոմսերի արժեքի աճին նպաստել է 2023 թ. ամառվանից ի վեր ավտոարտադրողի ամենազգալի եռամսյակային շահույթը, ինչպես նաև 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի՝ 30%-ով աճի կանխատեսումը: 53-ամյա Մասկը, որը Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում գլխավորում ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Եվրոպայում գազի պաշարները չնախատեսված հանգամանքներում գուցե չբավարարեն
Եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը չնախատեսված հանգամանքների, դրանց թվում՝ կտրուկ ցրտի կամ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման դեպքում: Դրա մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ Եվրոպայում գազապահեստարաններն արդեն գրեթե 90%-ով լցված են՝ նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս առաջ։ Եվ այս պահուստները պետք է բավարար լինեն, բայց միայն այն դեպքում, եթե «ինչ-որ անկանխատեսելի բան տեղի ունենա»,-պարզաբանում ...
Կարդալ ավելին »Bloomberg․ ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն ավելացել է ավելի քան 28,7 մլրդ դոլարով
Ռուսաստանցի ամենահարուստ գործարարների կարողությունը 2024թ. սկզբից ավելացել է 28,749 մլրդ դոլարով, վկայում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների արժեթղթերի արժեքի հիման վրա։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից «Եվրոխիմ» եւ СУЭК (Սիբիրի ածխային էներգետիկ ընկերություն) ընկերությունների համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5,76 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 24,6 մլրդ դոլար։ Միլիարդատիրոջ դրամական ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Ասիան նվազեցնում է կախումն Արևմուտքից
Ասիայի երկրներն ավելի քիչ են կախված Արեւմուտքից եւ ավելի հաճախ են կապում իրենց տնտեսական շահերը Չինաստանի կամ Ռուսաստանի հետ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Որպես նման շրջադարձի օրինակ Bloomberg-ը բերել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ցանկանում է մտնել ԲՐԻԿՍ։ Նշվել է, որ այդ միավորումը դարձել է «Արեւմուտքի գլխավորած ինստիտուտների այլընտրանքը, ...
Կարդալ ավելին »