Bloomberg. նավթի գինը բարձրանում է Սեւ ծովում ռուսական նավերի դեմ գրհոհների պատճառով

Նավթի գինը շարունակում է բարձրանալ այն բանից հետո, երբ Ուկրաինան գրոհել է հերթական ռուսական նավը՝ սպառնալիքի տակ դնելով հումքային ապրանքների, ինչպիսին են նավթը եւ հացահատիկը, զգալի հոսքը Սեւ ծովից գրել է Bloomberg գործակալությունը։

West Texas Intermediate մակնիշի նավթի ֆյուչերսները վաճառվել են մեկ բարելը 83 դոլարով, որը 4 տոկոսով ավելին է նախորդ աճուրդի համեմատ։ Շաբաթ օրը ծովային դրոնը խփել էր ռուսական լցանավը, որը վառելիք է մատակարարում Սիրիայում Մոսկվայի ուժերին։ Դրան հաջորդել է հարձակումը ռազմածովային նավի դեմ, հիշեցրել է ԶԼՄ-ն։

Մարտական գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել ռուսական ապրանքների արտահանումը Սեւ ծովով, որով անցնում է ՕՊԵԿ+ երկրների նավթի ամենօրյա վաճառքի 15-50 տոկոսը, եւ ցորենի մեծ մասը, որն արտադրվում է երկրում։

«Ուկրաինական ռազմածովային անօդաչուն գրոհել է ռուսական լցանավը հանգստյան օրերին, ինչը լուրջ տագնապ է առաջացրել շուկայում, որն արդեն բախվել է առաջարկի կրճատման խնդրին»,- նշել է Սինգապուրի Vanda Insights ընկերության հիմնադիր Վանդանա Հարին։

Անցած շաբաթ նավթը աճ է գրանցել վեցերորդ շաբաթն անընդմեջ, ինչը ամենաերկար աճն է 2022թ. հունիսից։ Ֆյուչերսները հաղթահարել են մեկ տարվա կորուստները Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի մատակարարումների կրճատումից հետո, ինչը հանգեցրել է շուկայի նեղացման։ Շաբաթ օրը թագավորությունը բարձրացրել է գրեթե բոլոր գները Ասիա եւ Եվրոպա նավթի սեպտեմբերյան մատակարարումների համար։

Լեհաստանը եւս դադարեցրել է նավթի բեռնաթափումը «Դրուժբա» խողովակաշարի արեւմտյան տեղամասում, որով նավթն առաքվում է Գերմանիա, այն բանից հետո, երբ շաբաթ օրվա վերջին հայտնաբերվել է արտահոսք, տեղեկացրել է PERN-ը։ Խողովակաշարի լեհական օպերատորը նախատեսում է նավթի մղումը վերականգնել երեքշաբթի առավոտյան։

ajax-loader