Bloomberg. մոլորակի ամենահարուստները

Bloomberg միջազգային գործակալությունը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշը, ըստ որի՝ վարկանիշի մասնակիցների մեծ մասն էլ ավելի է հարստացել։

Միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Telsa-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր, գյուտարար Իլոն Մասկը, որի կարողությունը 242 մլրդ դոլար է՝ տարեսկզբից 105 մլրդ դոլարով ավել։

Երկրորդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակի միակ եվրոպացին է՝ Բեռնար Առնոն, որի կարողությունը, ըստ վարկանիշի, կազմել է 198 մլրդ դոլար՝ տարեսկզբից ավելանալով 36,1 մլրդ դոլարով։

74-ամյա Առնոն շքեղ ապրանքների աշխարհի խոշորագույն ընկերության՝ Moet Hennessy Louis Vuitton-ի (LVMH) գործադիր տնօրենն է, որը միավորում է մոտ 70 հայտնի նորաձեւության և կոսմետիկայի ապրանքանիշեր:

Երրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 157 միլիարդ դոլարով: Տարեսկզբից նրա կարողությունն աճել է 49,9 միլիարդ դոլարով։

Բարերար և Microsoft-ի նախկին ամենախոշոր բաժնետեր Բիլ Գեյթսը Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում չորրորդն է՝ 136 միլիարդ դոլար կարողությամբ՝ 26,9 միլիարդ դոլարով ավելի քան տարեսկզբից:

Մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ $131 մլրդ կարողությամբ, ինչը տարեսկզբից ավելացել է 39,5 մլրդ դոլարով։

Ընդհանուր առմամբ, մոլորակի ամենահարուստ մարդկանց տասնյակը այս տարվա սկզբից վաստակել է 443,2 միլիարդ դոլար։

ajax-loader