Wildberries-ը շարունակում է Սանկտ Պետերբուրգում այրված պահեստի 12 աշխատակցի որոնումները

Wildberries ընկերությունը շարունակում է 12 աշխատակիցների որոնումները, որոնք հունվարի 13-ին աշխատել են Սանկտ-Պետերբուրգում այրված պահեստում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կապվել ենք պահեստի ևս չորս աշխատակցի հետ: Ներկա պահին կապ ենք հաստատում ևս 12 հոգու հետ: Պահեստի աշխատողներից ոչ ոք անհետ կորած չի համարվում», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շուշարի ավանում այրված պահեստի 49 աշխատակիցներ կապի դուրս չեն եկել, ընկերության ներկայացուցիչները շարունակում են կապի մեջ մնալ նրանց մերձավորների հետ։

Սանկտ Պետերբուրգի Շուշարի ավանում Wildberries ընկերության առևտրի պահեստում հրդեհը բռնկվել էր հունվարի 13-ին։ Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 07:20-ին պահեստում եղել է 1200 մարդ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել։ Հրդեհի փաստով ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 201-րդ հոդվածի հատկանիշներով (լիազորությունների չարաշահում):

ajax-loader