Միջազգային

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ 

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև , որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և ...

Կարդալ ավելին »

Տեղ համայնքի սահմանային հատվածում Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. ԱԱԾ

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Կարդալ ավելին »

Վաշինգտոնի կայուն ու տևական խաղաղության կոչերը ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակվում են․ Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Պատասխանելով հարցին, թե պետքարտուղարը ցանկանում էր նման հանդիպում Վաշինգտոնում  դեկտեմբերից, արդյո՞ք դա նշանակում է Վաշինգտոնյան գործընթացի ավարտ և ինչ է ակնակալիքներ կան բանակցություններից, Միլլերն ասել է, որ ասելիք չունի այդ մասով։ «Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ...

Կարդալ ավելին »

Կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ

Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված նիստում: «Հայաստանի վարչապետ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ: Սա պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլև երկրի եվրոպական արժեքների հարցում պարտավորվածությամբ և անվտանգության բարդ իրավիճակով: Ես ողջունում եմ Եվրամիության առաքելությունը Հայաստանում և ...

Կարդալ ավելին »

Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին․ԱՄՆ դեսպանատուն

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

ՌԴ-ն մարտի 1-ից արգելելու է բենզինի արտահանումը․ ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը և բորսայում դիզվառելիքի վաճառքի նորմատիվը կբարձրացնի մինչև 16%: Վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար նման միջոցներ ձեռնարկելու պլանները նախ РБК-ին հայտնել է կառավարության աղբյուրը, իսկ հետո «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը:  Նովակը, РБК-ի տեղեկություններով, եղել է բենզինի արտահանման արգելքի նախաձեռնողը։ «Նավթամթերքի աժիոտաժային պահանջարկը համահարթեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել․Յուտա Ուրպիլայնեն

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում արգելափակել են կրիպտոյի 2 բորսաների հասանելիությունը

Ադրբեջանում արգելափակվել է OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների հասանելիությունը։ «Օրենսդրության պահանջներին համապատասխան, OKX եւ ByBit կրիպտոարժոույթի բորսաների հասանելիությունը սահմանափակված է ազգային մակարդակով: Դրա պատճառը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համապատասխան պահանջների խախտումն է»,- ասվում է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։ Փետրվարի 21-ից Ադրբեջանում դադարել են գործել OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...

Կարդալ ավելին »

Իսրայելը գնդակոծել է Դամասկոսի Քաֆր-Սուսա շրջանը

Իսրայելը գրոհել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավարեւմտյան Քաֆր-Սուսա շրջանը, տեղեկացրել է Al Ikhbariya սիրիական պետական հեռուստաալիքը։«Իսրայելը մի քանի հրթիռներով ագրեսիա է իրականացրել Դամասկոսի Քաֆր-Սուսա բնակելի շրջանի դեմ»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։

Կարդալ ավելին »
ajax-loader