ՌԴ-ն մարտի 1-ից արգելելու է բենզինի արտահանումը․ ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը և բորսայում դիզվառելիքի վաճառքի նորմատիվը կբարձրացնի մինչև 16%:

Վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար նման միջոցներ ձեռնարկելու պլանները նախ РБК-ին հայտնել է կառավարության աղբյուրը, իսկ հետո «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը: 

Նովակը, РБК-ի տեղեկություններով, եղել է բենզինի արտահանման արգելքի նախաձեռնողը։ «Նավթամթերքի աժիոտաժային պահանջարկը համահարթեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որոնք կնպաստեն նավթամթերքի ներքին շուկայում գների կայունացմանը»,- ասվել է Նովակի՝ կառավարության ղեկավարին ուղղված նամակում։

Փոխվարչապետը հիշեցրել է վառելիքի աճող պահանջարկի մոտեցող սեզոնը՝ կապված գարնանային դաշտային աշխատանքների, նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման, ինչպես նաև ամառային արձակուրդի հետ։
Արտահանման ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրների, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մատակարարումներին, որոնք արդեն համաձայնեցված են։

ajax-loader