Tag Archives: ռդ

աթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ ...

Կարդալ ավելին »

2024-ի սկզբից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է

Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2024 թվականի սկզբից Հայաստանից ՌԴ արտահանվել է ավելի քան 20 միլիոն ծաղիկ, 2023 թվականին նույն ժամանակահատվածում առաքվել է ավելի քան 11 միլիոն ծաղիկ: Արտահանված կակաչների թիվն աճել է գրեթե 3 անգամ, վարդերինը՝ 1,3 անգամ, քրիզանթեմներինը՝ 32,5 անգամ:

Կարդալ ավելին »

ՌԴ-ն մարտի 1-ից արգելելու է բենզինի արտահանումը․ ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը և բորսայում դիզվառելիքի վաճառքի նորմատիվը կբարձրացնի մինչև 16%: Վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար նման միջոցներ ձեռնարկելու պլանները նախ РБК-ին հայտնել է կառավարության աղբյուրը, իսկ հետո «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը:  Նովակը, РБК-ի տեղեկություններով, եղել է բենզինի արտահանման արգելքի նախաձեռնողը։ «Նավթամթերքի աժիոտաժային պահանջարկը համահարթեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ: Այս մասին տեղեկացվում է ԵՄ պաշտոնական ամսագրում։ «Որոշումը (սահմանափակող միջոցները երկարաձգելու մասին) կգործի մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է ամսագրի հաղորդագրության մեջ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։

Կարդալ ավելին »

Ավարտվել են խաղաղապահ զորակազմի փոխատեղումը և զենքի առաքումը ՌԴ

Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի փոխատեղումը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային նորոգման համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։ Նշվել է, որ դիտարկման օպտիմալացման ընթացքում փակվել է դիտակետերից մեկը Շուշիում։

Կարդալ ավելին »

Հայկական բանկերը կարող են մասնակցել արտարժույթի առևտրին ՌԴ-ում

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ավելի քան 30 բարեկամ եւ չեզոք երկրների ցանկը, որոնց բանկերին ու բրոքերներին թույլատրվելու է առևտուր անել Ռուսաստանի արժույթի շուկայում, ինչպես նաև ածանցյալ գործիքների շուկայում։ Որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցանկում, ներառվել են, մասնավորապես, Ադրբեջանը, Հայաստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Կատարը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Թուրքիան։

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա

 Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական ​​կապի մեջ է Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն մտադիր է ավելի շատ ազատ առևտրի գոտու պայմանագրեր կնքել

ԵԱՏՄ-ն մտադիր է մեծացնել այն պետությունների ցանցը, որոնց հետ պայմանագրեր է կնքում ազատ առևտրի գոտու մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության ամենաառաջադեմ ձևերից են: Միևնույն ժամանակ, իսկապես, ԵԱՏՄ անդամ երկրների ծրագրերն են ընդլայնել նման ...

Կարդալ ավելին »

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը

Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Կարդալ ավելին »
ajax-loader