Վաշինգտոնի կայուն ու տևական խաղաղության կոչերը ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակվում են․ Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Պատասխանելով հարցին, թե պետքարտուղարը ցանկանում էր նման հանդիպում Վաշինգտոնում  դեկտեմբերից, արդյո՞ք դա նշանակում է Վաշինգտոնյան գործընթացի ավարտ և ինչ է ակնակալիքներ կան բանակցություններից, Միլլերն ասել է, որ ասելիք չունի այդ մասով։

«Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին՝ փորձել հասնել կայուն, տևական համաձայնության»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նշենք, որ Բեռլինում փետրվարի 28-29 սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Բանակցությունների պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում  Հայաստանի, Ադրբեջանի ու Գերմանիայի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

ajax-loader