Միջազգային

Չինաստանի Հայնան նահանգը պատրաստվում է ամենամյա Բոաո ասիական ֆորումին

Չինաստանի հարավային Հայնան նահանգի կուրորտային Բոաո քաղաքում մարտի 26-29-ը տեղի կունենա ամենամյա Բոաո ասիական ֆորումը (The Boao Forum for Asia (BFA)): Այս տարվա ֆորումը կանցկացվի «Ասիան և աշխարհը․ ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր պատասխանատվություն» խորագրի ներքո։  Բոաո ասիական ֆորումի շրջանակում նախատեսվում են պանելային և կլոր-սեղան քննարկումներ, ղեկավար անձանց մասնակցությամբ երկխոսություններ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի տարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումային էկոհամակարգին, խորացող ֆինանսական ...

Կարդալ ավելին »

Կրոկուսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի. «Բազա»

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144 մարդու։ Այս մասին տեղեկացրել է «Բազան»՝ հղում կատարելով աղբյուրին։97 մարդ հիվանդանոցում է։Մարտի 22-ի երեկոյան, մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլի» համերգից առաջ հրաձգությունը եւ հրդեհ էր սկսվել։

Կարդալ ավելին »

Ֆրանսիան ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանել ՌԴ- ում տեղի ունեցած հարձակումից հետո

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքը մինչև առավելագույն մակարդակ բարձրացնելու մասին: Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահն այսօր (խմբ․՝ մարտի 24-ի) երեկոյան Ելիսեյան պալատում հրավիրել էր Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հաշվի առնելով, որ «Իսլամական պետությունն» է ստանձնել հարձակման պատասխանատվությունը, և այն սպառնալիքը, որին բախվում է մեր երկիրը, մենք ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը

 Մոսկվայի Բասմանիի շրջանային դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործող 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 1 ամիս 28 օրով՝ մինչև մայիսի 22-ը։ Այս մասին վկայում են դատարանի հրապարակած տեղեկությունները Telegram-ում։ Բոլոր 4 կասկածյալները մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք ապրում են Ռուսաստանում։ Ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների՝ նրանցից երկուսն իրենց մեղավոր ...

Կարդալ ավելին »

Վիետնամի խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հաստատել է նախագահ Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Այս մասին տեղեկացրել է Vietnamnet պորտալը։ Որոշումը ընդունվել է խորհրդարանի արտահերթ նիստքում։ Մարտի 20-ին Վիետնամի կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն եւս ընդունել է Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Նա նախագահ էր նշանակվել 2023թ. մարտի 2-ին եւ իր պարտականությունները կատարել է 12 ամսից մի փոքր ավելի։ Վիետնամի Սոցիալիստական ...

Կարդալ ավելին »

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի Կոմունիստական կուսակցությունն ընդունել է նախագահ Վո Վան Թիոնգի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ քաղաքական վայրիվերումները կարող են վնասել օտարերկրյա ներդրողների վստահությունը երկրի նկատմամբ: Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թիոնգը խախտել է կուսակցության կանոնները՝ հավելելով, որ այդ «թերությունները բացասաբար են ազդել հասարակական կարծիքի վրա՝ ազդելով կուսակցության, պետության և անձամբ նրա հեղինակության ...

Կարդալ ավելին »

Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

Լիբիայի Ազգային միասնության կառավարության ներքին գործերի նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես փակել Թունիսի հետ սահմանին գտնվող Ռաս Ջադիր սահմանային անցակետի աշխատանքն այնտեղ տեղի ունեցած բախումներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 18-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ռաս Ջադիր անցակետում, որը գտնվում է Լիբիայի և Թունիսի միջև կարևոր առևտրային ճանապարհի վրա (Տրիպոլիից ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին

Եվրամիությունը պատրաստել է օրենքի նախագիծ, ըստ որի Ուկրաինան կկարողանա սկսել ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից շահույթ ստանալ արդեն հուլիսին: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։Օրինագծով նախատեսված է հարկ սահմանել ռուսական միջոցներից ստացված շահույթի նկատմամբ «նպատակ ունենալով տարեկան մոտավորապես 3 միլիարդ եվրո օգտագործել Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու և նրա պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար»:Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթն է պատրաստում, իսկ ՌԴ տնտեսությունն ․․․աճում է

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է նա: Միաժամանակ, Bloomberg-ը տեղեկացնում է, որ ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։  ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև նաև ամբողջ երկրում։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։ «ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ...

Կարդալ ավելին »
ajax-loader