Վիետնամի խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հաստատել է նախագահ Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Այս մասին տեղեկացրել է Vietnamnet պորտալը։

Որոշումը ընդունվել է խորհրդարանի արտահերթ նիստքում։ Մարտի 20-ին Վիետնամի կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն եւս ընդունել է Վո Վան Թհիոնգի հրաժարականը։ Նա նախագահ էր նշանակվել 2023թ. մարտի 2-ին եւ իր պարտականությունները կատարել է 12 ամսից մի փոքր ավելի։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը իշխանության բարձրագույն օրենսդիր մարմինն է երկրում։ Այն ունի հանրապետության նախագահ նշանակելու եւ ազատելու լիազորություններ։

Նշվել է, որ Վո Վան Թհիոնգը խախտել է կուսակցական կանոնադրության մի շարք դրույթներ, ինչի հետ կապված առաջացել է բացասական արձագանք հասարակությունում։ Արդյունքում՝ նա որոշում է կայացրել հրաժարական տալ, որն արժանացել է հավանության Կոմկուսի Կենտկոմի նիստում։

ajax-loader