ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել․Յուտա Ուրպիլայնեն

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները նրա տնտեսության մեջ։

«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել»,- զգուշացրել է եվրահանձնակատարը, «Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարել մեկ գիշերում»: Այնուամենայնիվ, Ուրպիլայնենը նշել է, որ երկրում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրահանձնաժողովը ներկայումս դիտարկում է այն սկսելու ուղիները:

ajax-loader