Միջազգային

Ստոլտենբերգը հանդես է եկել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական արտադրության ընդլայնման օգտին

ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները հրավիրված են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հունիսի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ քննարկելու Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում արդյունաբերության ռազմականացման հարցը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։ «Ես որոշել եմ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ քննարկելու արտադրության ընդլայնման ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսի անցակետի արդիականացումը կավարտվի նոյեմբերին

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի նոյեմբերին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության Պետական ​​սահմանի անցակետերի բարեկարգման բնագավառում պետական ​​քաղաքականության վարչության տնօրեն Միխայիլ Կոկաևը։ «Պայմանագրով այս տարվա դեկտեմբերն է, բայց ցանկանում ենք նոյեմբերին ավարտել։ Սա այն ժամկետն է, որը մենք հանձն ենք առել»,- մեջբերում է ТАСС-ը Կոկաևի խոսքերը։ Պաշտոնյան նշել է, որ ...

Կարդալ ավելին »

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում առավոտյան ընդհատված արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը: «Մոսկվայի ժամանակով ժամը 14:20-ին Զապորոժիեի ԱԷԿ-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Կայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Դիզելային գեներատորների աշխատանքը դադարեցվել է և դրվել հերթապահ ռեժիմի: Շահագործվում է 750 կՎ «Դնեպրովսկայա» օդային ...

Կարդալ ավելին »

12 տավա մեջ առաջին անգամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում բարձրացվել է Սիրիայի դրոշը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Արաբական պետությունների լիգայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչները հանդիպման անցկացման վայրում բարձրացրել են բոլոր մասնակիցների դրոշները, այդ թվում՝ կազմակերպության կազմ վերադարձած Սիրիայի դրոշը:  Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Գագաթնաժողովին մասնակցելու է մեկնելու նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Բարձր մակարդակով այս հանդիպման հիմնական օրը ուրբաթն է։ Սիրիային Արաբական պետությունների լիգայից հեռացրել էին 2011 թ.-ին այդ երկրում քաղաքացիական պատերազմի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած սահմանափակումներին. Պուտին

Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությունում։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Չնայած արտաքին առևտրի բնագավառում արգելքներին, Ռուսաստանը կարողացավ անցյալ տարի ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը հասցնել 41,6 միլիարդ դոլարի»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ «աճը բավական լավ է»։ Պուտինի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որը նախագահում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՀԱՊԿ ԽՎ հանդիպմանը, բացի ՀԱՊԿ անդամ երկրներից, ներկա են Չինաստանի, Իրանի, Կուբայի և Վիետնամի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը կքննարկվեն միջազգային անվտանգության հարցեր։

Կարդալ ավելին »

Կոլումբիայում 17 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից փրկված երեխաներին

 Կոլումբիայում 17 օրվա որոնումներից հետո գտել են ինքնաթիռի կործանումից փրկված 4 երեխաներին, որոնք կարողացել էին իրենց համար պատսպարաններ կառուցել ջունգլիներում: Այդ մասին հաղորդում է կոլումբիական Semana պարբերականը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կակետայի շրջանում՝ Պալմա Ռոսա գյուղի մոտակայքում: Երեխաները եղել են տասներեք, չորս, ինը տարեկան և տասնմեկ ամսական:  Վթարի գոտում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է տերևներից և փայտերից պատրաստված մի քանի հյուղակ, ...

Կարդալ ավելին »

Փարիզի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Սարկոզիի դատավճիռը

Փարիզի վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ է թողել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը: 68-ամյա քաղաքական գործիչը երկիրը նախագահել է 2007-2012 թթ.-ին: 2021 թ.-ին նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ 1 տարին՝ ենթարկվելով տնային կալանքի, որի ընթացքում նա պետք է էլեկտրոնային թևնոց ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները

ինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ Այդ մասին տեղեկացնում է ֆիննական Helsingin sanomat պարբերականը: «Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է»,- նշում է պարբերականը: Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։ Ֆինլանդիայի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում կարող է դեֆոլտ հայտարարվել

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաստատել է, որ երկիրը կարող է դեֆոլտի գնալ հունիսի 1-ին: Այս մասին նա մայիսի 15-ին նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որը ներկայացնում է ինչպես ներկայիս իշխող Դեմոկրատական, այնպես էլ ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցությունները։ «Ֆինանսների նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա կատարել կառավարության բոլոր պարտավորությունները, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի պարտքի շեմը բարձրացնելու կամ կասեցնելու համար՝ մինչև հունիսի ...

Կարդալ ավելին »
ajax-loader