Ստոլտենբերգը հանդես է եկել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական արտադրության ընդլայնման օգտին

ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները հրավիրված են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հունիսի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ քննարկելու Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում արդյունաբերության ռազմականացման հարցը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Ես որոշել եմ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ քննարկելու արտադրության ընդլայնման հարցը», – ասել է Ստոլտենբերգը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «պետք է ընդլայնեն իրենց ռազմական արտադրությունը, որպեսզի միաժամանակ զենք մատակարարեն Ուկրաինային և համալրեն սեփական պաշարները»:

ajax-loader