Tag Archives: ռազմական

Վերսկսվել է Լեհաստանի տարածքով ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը Կիևին

Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները դեպի Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանի լոգիստիկ հանգույցի՝ POLLOGHUB-ի միջոցով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին X-ի էջում։ «Կրկին վերսկսվել է ամերիկյան զենքի մատակարարումը Յասիոնկայում գտնվող POLLOG HUB լոգիստիկ հանգույցից դեպի Ուկրաինա», – գրել է նա։ POLLOGHUB-ը լեհական լոգիստիկ հանգույց է Յասիոնկայում, որի միջոցով օգնություն է առաքվում Ուկրաինա: Իր ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ-ն սկսում է մինչև 2030-ը ռազմական գործակցության հայեցակարգի մշակումը

ԱՊՀ երկրներն սկսել են մշակել մինչև 2030 թվականը ռազմական ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը՝ աշխարհում իրադրության սրման պատճառով։ Այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում կայացած նիստին։ «Մենք ապրում ենք ամբողջ աշխարհակարգի փոխակերպման դժվարին ժամանակներ: Ծագել են նոր և վերսկսվել նախկին զինված հակամարտությունները, ծայրաստիճան սրվել են դաշինքային և պետությունների միջև ​​դիմակայությունները: Այդ ...

Կարդալ ավելին »

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը Կորեայում

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում:

Կարդալ ավելին »

Ռազմական ոստիկանությունը Երևանում իրականացրել է «Կարգազանց-2024» միջոցառումը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

Կարդալ ավելին »

Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը

Սիրիայում ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդական, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի զինծառայող Ահմադ Ռեզա Աֆշարին, գրում է Mehr գործակալությունը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Աֆշարին Իրան էր տեղափոխվել  մի քանի օր առաջ ՝ ապաքինման նպատակով՝ Սիրիա ներխուժած կոալիցիոն ուժերի իրականացված ավիահարվածից հետո։

Կարդալ ավելին »

«Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը տրված է

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանում է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործակցությունը դրվել է հստակ պլանավորման հենքի վրա․ Պապիկյան

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։ «Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես ...

Կարդալ ավելին »

The Times of India․ ութ տարում տիեզերք կարձակվի ռազմական 100 արբանյակ

Հնդկաստանը ծրագրում է յոթ-ութ տարի անց իր ռազմական տիեզերական արբանյակների խմբավորումն ավելացնել 100 սարքերով: Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի։ «Հնդկաստանի ռազմական նշանակության տիեզերական արբանյակների խմբավորումը կավելանա 100 սարքերով առաջիկա յոթ-ութ տարում: Երկրում կստեղծվի Տիեզերական հրամանատարություն՝ մերձավոր և հեռավոր տիեզերքում գործողությունների կատարման համար»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կառավարության հաստատմանն են ուղարկել ...

Կարդալ ավելին »
ajax-loader