Tag Archives: ՆԱՏՕ

Օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան

Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Արգենտինյան “Todos Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին:Այդ մասին Երևանում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:Ստոլտենբերգը բարձր գնահատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը, որը հստակ արտահայտվում է խաղաղության օգտին և միանշանակ հանձնառու է ժողովրդավարական արժեքներին:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: «Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի ...

Կարդալ ավելին »

Ռումինիայում կառուցվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռումինական հեռուստատեսությունը: Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան տասը տարում 600 միլիարդ դոլարով ավելացրել են ռազմական ծախսերը

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան 2014 թվականից ի վեր 600 մլրդ դոլարով ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Կարող եմ հայտարարել վերջին թվերը: 2014 թվականից ի վեր դաշինքի եվրոպական երկրները և Կանադան ռազմական ծախսերն ավելացրել են 600 միլիարդ ԱՄՆ դոլարով: Անցյալ տարի մենք տեսանք աննախադեպ՝ 11 տոկոսի աճ եվրոպական դաշնակիցների և Կանադայի կողմից։ Ես ակնկալում ...

Կարդալ ավելին »

Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղենիշը

Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, ինչը ենթադրում է նաև այդ երկրի զինվորականների ընդգրկուն մասնակցությունը դաշինքի զորավարժություններին և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի կառավարության կողմից հավանության արժանացած «2024-2027 թթ․ արտաքին քաղաքական մարտավարություն» փաստաթղթում: ՏԱՍՍ-ի կողմից ներկայացված մեջբերումից հետևում է, որ Շվեյցարիան վճռականորեն տրամադրված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և գործուն համագործակցությունը: ...

Կարդալ ավելին »

ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ

Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այդ մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։ «Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», – հայտարարել են գերատեսչությունից։ Նոր համազգեստի ներդրումից հետո ...

Կարդալ ավելին »

Պապիկյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքում ընդգրկել Շվեդիային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անցած շաբաթ նամակ է հղել դաշինքի բոլոր երկրներին, որում ասվում է, որ Շվեդիան պետք է դաշինքի անդամ դառնա նոյեմբերի 28-29-ը կայանալիք դաշինքի արտգործնախարարների հանդիպումից ոչ ուշ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարության անանուն ներկայացուցչին։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել գործակալության տեղեկատվությունը։

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի 700 խաղաղապահ արդեն մեկնել է Կոսովո․ Ստոլտենբերգ

Կոսովոյում լարվածության սրման ընթացքում ՆԱՏՕ-ի խաղաղապահների՝ KFOR ուժերի դեմ բռնությունները միանգամայն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի օգնական ուժերը՝ 700 զինծառայողների կազմով, արդեն մեկնել են Կոսովո: «ՆԱՏՕ-ի 700 զինվորականներ արդեն Կոսովոյի ճանապարհին են: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք քաղաքական կարգավորումից: Մեր ուղերձը և՛ Բելգրադին, և՛Պրիշտինային այն է, որ նրանք ...

Կարդալ ավելին »
ajax-loader