Պապիկյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ajax-loader