ԱՄՆ-ում կարող է դեֆոլտ հայտարարվել

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաստատել է, որ երկիրը կարող է դեֆոլտի գնալ հունիսի 1-ին: Այս մասին նա մայիսի 15-ին նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որը ներկայացնում է ինչպես ներկայիս իշխող Դեմոկրատական, այնպես էլ ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցությունները։

«Ֆինանսների նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա կատարել կառավարության բոլոր պարտավորությունները, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի պարտքի շեմը բարձրացնելու կամ կասեցնելու համար՝ մինչև հունիսի սկիզբը և հնարավոր է մինչև հունիսի 1-ը», – ասվում է Յելենի ուղերձում:

Այն ուղղված է հիմնականում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական ​​Քևին Մաքքարթիին։

Նախարարը խոստովանել է, որ դեֆոլտը կարող է տեղի ունենալ հունիսի 1-ից «մի քանի օր կամ շաբաթ հետո»։

Ըստ Յելենի՝ այս խնդրի լուծման ուշացումը «կարող է լրջորեն վնասել բիզնեսի և սպառողների վստահությունը, մեծացնել հարկատուների ծախսերը և բացասաբար ազդել ԱՄՆ վարկային վարկանիշի վրա»։

ajax-loader