Նիդեռլանդները դադարեցնում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրումը

Նիդեռլանդներն աշխատում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր համակարգում չլինի ռուսական հանածո վառելիք, և մենք մեծ հաջողություններ ենք ունեցել ածխի, խողովակաշարի գազի և նավթի հարցերում»,- ասել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ իշխանությունները բանակցում են ընկերությունների հետ, որ նրանք աստիճանաբար հրաժարվեն հեղուկացված բնական գազի մատակարարման համար նախկինում կնքված գործարքներից։

ajax-loader