Tag Archives: բնական գազ

Թուրքիան բնական գազ է մատակարարում եվրոպական 4 երկրների

2023-ին Թուրքիան եվրոպական 4 երկրի հետ բնական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հունվարին 13 տարի ժամկետով նման համաձայնություն է ձեռք բերվել Բուլղարիայի հետ, ըստ որի՝ տարեկան կտրվածքով Բուլղարիա մատակարարվող բնական գազի ծավալը կազմելու է 1.5 մլրդ մետր խորանարդ: Իսկ օգոստոսին Հունգարիայի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան առաջին անգամ բնական գազ է մատակարարում մի երկրի, ում ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումն աճել է 6,1%- ով, հեղուկ գազինը՝ մի քանի անգամ

2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ – ից (87,7%) և Իրանից (12,1%): Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 2 599 599.8 ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։ Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։ Վերոնշյալ փոփոխության ...

Կարդալ ավելին »

Ճապոնիան առաջարկում է ստեղծել բնական գազի համաշխարհային պաշար. Bloomberg

Ճապոնիան մտադիր է առաջարկով հանդես գալ բնական գազի գլոբալ պաշար ստեղծելու մասին՝ ապագայում էներգառեսուրսների պակասից խուսափելու և համաշխարհային շուկայում գները կայունացնելու համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Նրա աղբյուրների համաձայն՝ երկրի կառավարությունը Միջազգային էներգետիկ գործակալությանը առաջարկելու է ստեղծել մասնակից երկրների համար գազի պաշարների կուտակման մեխանիզմ։ Ճապոնական կողմն ակնկալում է, որ իր կողմից առաջարկված նախաձեռնությունը կդիտարկվի ՄԷԳ նախարարական հանդիպմանը, որը տեղի ...

Կարդալ ավելին »

Նիդեռլանդները դադարեցնում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրումը

Նիդեռլանդներն աշխատում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր համակարգում չլինի ռուսական հանածո վառելիք, և մենք մեծ հաջողություններ ենք ունեցել ածխի, խողովակաշարի գազի և նավթի հարցերում»,- ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ իշխանությունները բանակցում են ընկերությունների հետ, որ նրանք աստիճանաբար ...

Կարդալ ավելին »
ajax-loader