Միջազգային

Լիբիայի արևելքում ավազե փոթորկի պատճառով հանգստայան օրեր են հայտարարվել, չեղարկվել են թռիչքները

Լիբիայի արևելյան Բենղազի քաղաքի Բենինի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները տարածաշրջանում ավազե փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Akhbar Libiya 24 տեղեկատվական պորտալը։ Հաղորդվում է, որ թռիչքները չեղարկվել են տեսանելիության բացակայության և եղանակային վատ պայմանների պատճառով։ Բացի այդ, պորտալը հայտնում է, որ խորհրդարանի կողմից նշանակված կառավարությունը ապրիլի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել Լիբիայի արևելքում։ Ներքին գործերի նախարարությունը ...

Կարդալ ավելին »

Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Թայվանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են առնվազն 218 երկրաշարժ և հետցնցում։ Այդ մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա։ 5,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 22-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 17:08-ին: Այդ ժամանակից ի վեր Թայվանի շրջանում ժամում մի քանի երկրաշարժ է գրանցվել. դրանցից երկու ամենահզորների մագնիտուդը հասել է 6,0-ի և 6,3-ի: Իշխանություններն առայժմ չեն ...

Կարդալ ավելին »

SIPRI-ն հաղորդել է 2023-ին համաշխարհային ռազմական ծախսերի ռեկորդային՝ 6,8 %-ով աճի մասին

 Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի, ինչը 6,8 %-ով ավելի է, քան 2022 թվականին: Դա եղել է  ամենամեծ աճը 2009 թվականից ի վեր․ առաջին տասնյակի մեջ մտնող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: «Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում ...

Կարդալ ավելին »

Իսպանիան առաջիկա շաբաթներին կճանաչի Պաղեստին պետությունը

Իսպանիայի կառավարությունը՝ վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, առաջիկա շաբաթների ընթացքում կորոշի ճանաչել Պաղեստին պետությունը, անկախ նրանից, թե արդյոք ԵՄ մյուս երկրները կմիանան Մադրիդի քայլին։ Այս մասին պաշտոնական աղբյուրները հայտնել են Euractiv հրատարակության գործընկեր EFE գործակալությանը։ Չորեքշաբթի օրը Սանչեսը մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում այլ եվրոպացի առաջնորդների հետ՝ վերանայելու իրավիճակը Մերձավոր Արևելքում, բացատրելու Մադրիդի դիրքորոշումը և համակարգելու գործողությունները:Աղբյուրները նշում են, ...

Կարդալ ավելին »

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Իրանը մտադիր չէ պատասխանել անօդաչուների արձակմանը Իրանի Սպահանի նահանգի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին։ «Ուրբաթ օրն իրանցի զինվորականները հստակ ընդգծել են, որ չեն պատասխանի անօդաչուներով հասցված հարվածին, որը, ինչպես պնդվում է, իրականացվել է Իսրայելի կողմից և վնաս չի պատճառել», – EFE-ին Մուսավիի մեկնաբանությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: «Մեր զգոնության շնորհիվ հարվածները ...

Կարդալ ավելին »

Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարձակման մասին

 Իրանի տարածքում վաղ առավոտյան պայթյուններ են լսվել։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։  ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը CNN-ին նաև հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է` առաջիկա օրերին պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցել դրան։ Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 4:00-ին Սպահանի նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում ...

Կարդալ ավելին »

Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի գործողության ընթացքում. Գուտերեշ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով պարզապես ապշեցուցիչ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18 000-ի։ Հիմնական աճը կրկին գրանցվել է Օրենբուրգի և Կուրգանի մարզերում։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են օպերատիվ ծառայություններում։ «Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքող երկու ցուցարարների՝ բողոքը խաղաղ ձևով արտահայտելուց հրաժարվելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն երրորդ օրն է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում. օրինագծի դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները և երկրի ...

Կարդալ ավելին »

Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով

Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։ Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի ...

Կարդալ ավելին »
ajax-loader