Միջազգային

Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Հյուսիսային Կորեան ականներ է տեղադրել միջկորեական ճանապարհին՝ ապառազմականացված գոտու տարածքում, որը բաժանում է երկու Կորեաները։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական ռազմական գերատեսչությունում իր աղբյուրին: Ռազմական պաշտոնյան հայտնել է, որ հարավկորեացի զինվորականները հյուսիսկորեացիների կողմից ապառազմականացված գոտում՝ Չհորվոնի շրջանի գրունտային ճանապարհին, ականների տեղադրում են նկատել անցյալ տարեվերջին։ Անցյալ տարվա վերջից ԿԺԴՀ-ն ականներ է տեղադրել երկու Կորեաների միջև ընկած բոլոր ճանապարհներին։ ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացված բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում ապրիլի 28-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ցույցի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները հանրահավաք են հայտարարել ...

Կարդալ ավելին »

Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ` 50 միլիոն եվրո արժողությամբ

Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ Այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։ Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 ...

Կարդալ ավելին »

Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

ՌԴ Տյումենի մարզի հեղեղումների գոտիներից տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 5100 մարդ։ «Ժամանակավոր կացարաններում գտնվում է 581 մարդ, նրանցից 201-ը երեխաներ են», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ջրածածկ են եղել 180 բնակելի շենք, 523 ամառանոց, 2844 տնամերձ հողամաս, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ կառավարությունը ունի 212,847 բիթքոյն

ԱՄՆ կառավարությունը բիթքոյնների ամենամեծ սեփականատերերից մեկն է։ Ըստ Arkham Intelligence պլատֆորմի վերլուծաբանների՝ 2024թ. ապրիլի 12-ի դրությամբ ԱՄՆ-ն իր հաշվեկշռում ունի 212,847 BTC: Ապրիլի 12-ի դրությամբ Bitcoin-ի փոխարժեքով վերը նշված կապիտալը գնահատվում է մոտ 14.86 մլրդ դոլար: Բացի բիթքոյններից, ԱՄՆ իշխանությունները տիրապետում են մոտ 200 մլն դոլար արժողությամբ այլ կրիպտոարժույթների, այդ թվում՝ Ethereum, սթեյբլքոյններ Tether (USDT) և Circle (USDC): X-ում (նախկինում՝ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ռուսաստանի Բելգորոդի մարզում, ինչպես նաև Ղրիմում դեղին տեղումներ են եղել, իսկ երկինքը դեղին գույն է ստացել աֆրիկյան ավազամրրիկի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ռուսաստան են հասել աֆրիկյան փոշին և ավազը: Բելգորոդում «դեղին տեղումներ են»: Երկինքը դարձել է դեղին, իսկ անձրևից հետո ավտոմեքենաների և առարկաների վրա դեղին շերտ է նստել», – հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում ստեղծվել է գրքերի փորձագիտական ​​խորհուրդ. որոշների վաճառքն արդեն դադարեցվել է

Ռուսաստանում ստեղծվել է փորձագիտական ​​կենտրոն, որը որոշում է հրատարակված գրքերի համապատասխանումը օրենքներին, և խախտումների դեպքում դրանք առգրավելու վերաբերյալ առաջարկություններ են անում, գրում է «Ведомости»-ն։ Կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանյան գրքի միության (ՌԳՄ) հիման վրա։ Դրա կազմում ընդգրկվել են  Ռոսկոմնադզորի, Ռուսական պատմական ընկերության, Ռուսական ռազմական պատմական ընկերության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության, Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի, Ռուսաստանի ...

Կարդալ ավելին »

Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 63 մարդու է ձերբակալել Անդալուսիայի Ինքնավար Համայնքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կասկածանքով։ Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններն X սոցիալական հարթակում։ Ըստ նրանց տեղեկատվության՝ իրավապահները կալանել են թմրանյութ տեղափոխող 13 նավակ։ Առգրավվել է ավելի քան 12 տոննա հաշիշ և 634 կգ կոկաին։ #OperacionesGCDetenidas 63 personas en una operación contra el narcotráfico en Andalucía. Se ha ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն պայմանավորվել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է DW-ն։ «Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների և Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների ...

Կարդալ ավելին »

Ասիան ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

Ասիայում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհում, և 2023 թ. այն մոլորակի մյուս տարածաշրջաններից ամենաշատն է տուժել կլիմայի և եղանակի հետ կապված բնական աղետներից: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում։ «Կլիմայական վիճակն Ասիայում 2023 թվականին» ուսումնասիրության հեղինակներն արձանագրել են «կլիմայի  հիմնական ցուցանիշների փոփոխության տեմպերի արագացում, ինչպիսիք են միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը, սառցադաշտերի նահանջը և ծովի մակարդակի ...

Կարդալ ավելին »
ajax-loader