Միջազգային

Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով

Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։ Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի ...

Կարդալ ավելին »

Տաջիկստանի քաղաքացիներին արգելում են մուտք գործել Վրաստան

Մարտի վերջից Տաջիկստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Վրաստան։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի տաջիկական ծառայությունը (Radio Ozodi)։ Թե ինչու են Տաջիկստանի քաղաքացիներին արգելել մուտք գործել Վրաստանի տարածք, հայտնի չէ։ Երկու երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ։ Պաշտոնական մամուլում նույնպես տեղեկություններ չեն եղել Տաջիկստանի քաղաքացիների Վրաստան մուտքի կանոնների փոփոխության մասին։ «Եկել եմ Վրաստան՝ դեսպանատուն փաստաթղթեր ներկայացնելու համար։ Ես ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելքում

Միացյալ Նահանգները Իսրայելին Իրանի հարվածից հետո աշխատում է Մերձավոր Արևելքում հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ, որն ապրիլի 16-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը աշխատում է Մերձավոր Արևելքում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության՝ հաջողությամբ ...

Կարդալ ավելին »

Իրանը խոստացել է իսրայելական նոր հարձակմանը պատասխանել վայրկյանների ընթացքում

Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։ «Եթե [Իսրայելը] փորձի դիպչել իրանական հողին, ապա, միանշանակ, նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա։ Եթե ​​[Իսրայելը] ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով»,- նրա խոսքն է մեջբերում IRNA ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում հեղեղներից ողողվել է ավելի քան 15 հազար բնակելի տուն

Ռուսաստանում գարնանային հեղեղման հետևանքով ողողված բնակելի տների թիվը հասել է 15 հազար 600-ի, ողողված տնամերձ հողամասերի թիվը գրեթե 28 հազար է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են օպերատիվ ծառայություններում: «Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու ...

Կարդալ ավելին »

Ղազախստանում հեղեղումների պատճառով տարհանվել է շուրջ 98 հազար մարդ

Ղազախստանի այն տարածաշրջաններից, որոնք տուժել են հեղեղումներից, ապրիլի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել է շուրջ 98 հազար մարդ, նրանցից 32 հազար 856-ն՝ անչափահաս: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այդ ժամի դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է 7173 մարդ, այդ թվում՝ 3494 երեխա։ Ջրածածկ տարածքներից պոմպահանվել է 8,8 մլն ...

Կարդալ ավելին »

Հոնկոնգում առգրավել են 10 մլն դոլարի ոսկի՝ քողարկված որպես պահեստամասեր

Հոնկոնգի իշխանությունները կասեցրել են օդային կոմպրեսորների մասերի քողի տակ ոսկու խոշոր խմբաքանակ մաքսանենգ ճանապարհով արտահանելու փորձը: Այդ մասին հայտարարություն է տարածել Հոնկոնգի մաքսային վարչությունը։ Մոտավորապես 146 կգ թանկարժեք մետաղը՝ 10,7 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, վերաձուլվել էր տարբեր մասերի ձևով, որոնք այնուհետև ներկվել էին արծաթագույն։ Բեռն առգրավվել էր ինքնաթիռում մարտի վերջին կատարված ստուգման ժամանակ: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա կասկածյալին։ Նա ...

Կարդալ ավելին »

Ղազախստանում ավելի քան 85 000 մարդ է տարհանվել հորձանքների պատճառով

Ղազախ փրկարարներն ավելի քան 85 000 մարդու են տարհանել մի շարք բնակավայրերից հորձանքների պատճառով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական զորամասերի կոմիտեի ավագ սպա Սայպաշ Երասիլին։ «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները փրկել և տարհանել են ավելի քան 85 000 մարդու, որոնցից մոտ 30 000-ը՝ երեխաներ: Ժամանակավոր կացարաններում կա 8349 մարդ, որոնցից 3809-ը՝ երեխաներ», – ասել է նա ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները Ասիայի համար

Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում ...

Կարդալ ավելին »
ajax-loader