Ֆինլանդիայում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում. կան տուժածներ

Ֆիննական Վանտաա քաղաքում երեքշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել դպրոցում։ Երեք երեխա վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց, գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի ոստիկանությանը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վիերտոլա դպրոցում, որտեղ սովորում է առաջինից իններորդ դասարանների մոտ 800 աշակերտ, աշխատում է մոտ 90 մարդ։

Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալին բռնել են, նա 13 տարեկան է։ Ինչպես գրել է BBC-ն,  տուժածները նույնպես 13 տարեկան են։

«Անմիջական վտանգն անցել է»,- ասել է դպրոցի տնօրենը՝ հրաժարվելով միջադեպի վերաբերյալ հետագա մեկնաբանություններից։

Վանտաան Ֆինլանդիայի մեծությամբ չորրորդ քաղաքն է՝ մոտ 240 հազար մարդ բնակչությամբ։

ajax-loader