Tag Archives: Ֆինլանդիա

Ֆինլանդիայում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում. կան տուժածներ

Ֆիննական Վանտաա քաղաքում երեքշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել դպրոցում։ Երեք երեխա վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց, գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի ոստիկանությանը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վիերտոլա դպրոցում, որտեղ սովորում է առաջինից իններորդ դասարանների մոտ 800 աշակերտ, աշխատում է մոտ 90 մարդ։ Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալին բռնել են, նա 13 տարեկան է։ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։  Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։   Արդեն ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան մարտի 16-ից կսկսի կալանել ՌԴ համարանիշներով մեքենաները

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են մինչև մարտի 16-ն իրենց մեքենաները դուրս բերել երկրից, քանի որ շաբաթ օրվանից կարող է սկսվել նրանց ավտոմեքենաների կալանումը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Առաջիկա շաբաթ օրվանից ճանապարհներին նկատված ռուսական գրանցմամբ ավտոմեքենաների վարորդները պետք է վերահսկիչ մարմիններին ապացուցեն, որ իրենք իրավունք ունեն ավտոմեքենան օգտագործել Ֆինլանդիայում: Հանձնարարվում է համապատասխան փաստաթղթեր ունենալ ...

Կարդալ ավելին »

Մինչև ապրիլի 14-ը Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի անցակետերը փակ կմնան մինչև ապրիլի 14-ը։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ցանկացած անցակետում անհնար կլինի նաև միջազգային պաշտպանության համար դիմումներ ներկայացնելը, նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:  Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին: ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի ...

Կարդալ ավելին »
ajax-loader