Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պրետորիայի Union Buildings կառավարական համալիրում՝ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի նախագահությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Ռամաֆոսան նշել է, որ ՀԱՀ-ի և Չինաստանի միջև գոյություն ունի գործընկերություն, որը ռազմավարական բնույթ է կրում։ «Հարավաֆրիկյան Հանրապետությունը Չինաստանից շատ բան ունի սովորելու զարգացման ճանապարհին», – ընդգծել է Ռամաֆոսան։ ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 7 բուժառու, ուղեկցողների հետ միասին, օգոստոսի 22-ին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ...
Կարդալ ավելին »Սահմանվել են 2024-ին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման քվոտաներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան սահմանել է 2024 թվականին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման տարիֆային քվոտաներ։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի առանձին տեսակների և կաթի շիճուկի տարիֆային քվոտաների սահմանման և բաշխման վերաբերյալ: ԵԱՏՀ-ն տարիֆային քվոտաներ է սահմանում ...
Կարդալ ավելին »Ճանաչողական այցով Գյումրիում էր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին
Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի ...
Կարդալ ավելին »Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։ Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը: Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։ «Օրգանական գյուղատնտեսության զարգացում ...
Կարդալ ավելին »Որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ...
Կարդալ ավելին »Պակիստանում ճոպանուղով դպրոց գնացող երեխաները կախված են մնացել գրեթե 300 մ բարձրության վրա
Պակիստանում 6 երեխա և 2 ուսուցիչ կախված են մնացել կիրճում՝ 274 մ բարձրության վրա այն բանից հետո, երբ պոկվել է ճոպանուղու երկու ճոպաններից մեկը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուղղաթիռով «չափազանց վտանգավոր» փրկարարական գործողությանը խոչընդոտում են ուժգին քամիները։ Երեխաները, որոնք Բաթագրամի լեռնային շրջանում կիրճի վերևում ճոպանուղուց կախված են տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ից (Երևանի ժամանակով ժամը 6-ից), գնում էին ավագ դպրոց։ ...
Կարդալ ավելին »Բելգիան ու ԵՄ-ն կլինեն Հայաստանի կողքին հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին․ Հաջա Լահբիբ
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ընդգծեց այն իրողությունը, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները թեև կրում են կանոնավոր բնույթ, բայց արդեն ութ տարի է, ինչ Բելգիայի ոչ մի արտգործնախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա, հետևաբար ժամանակ է փոխել այս իրավիճակը։ Բելգիայի արտգործնախարարը նշել է, որ 30 հազար հայեր ամբողջ սփյուռքից ...
Կարդալ ավելին »Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեռնարկած երկարատև բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում: Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% – ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան մինուսային էր միայն I եռամսյակում ՝ 36,3%, II եռամսյակում հասնելով դրական 16,5%-ի, ինչը կրկնել է 2022 թվականի եռամսյակային դինամիկան, երբ I եռամսյակի 36% անկմանը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ