Կառավարության որոշմամբ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան կրթական հիմնադրամը» նաախատեսում է նվիրաբերված գույքը կառուցել, որի արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Կապան քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ շահառուներ հնարավորություն կունենան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում գինու արտադրությունն աճել է 15.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,061.3 հազար լիտր գինի, որից 1,105.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 15.7%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 54.4%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 32.0%-ով և կազմել 508.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է ...
Կարդալ ավելին »Մայր Աթոռում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։ Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի ...
Կարդալ ավելին »Ավտոպիլոտը խնդիրներ ունի․ Tesla-ն հետ է կանչում 2 միլիոն մեքենա
Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, որպեսզի շտկի ավտոպիլոտի համակարգը։ Թարմացումները պետք է ապահովեն, որ վարորդներն ուշադիր լինեն, երբ օգտագործում են ավտոպիլոտ համակարգը։ Մեքենաների հետկանչումը տեղի է ունենում Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության կողմից երկու տարի անցկացվող հետաքննությունից հետո։ Դրա պատճառ են դարձել վթարները, որոնք տեղի են ունեցել, երբ վարորդներն օգտագործելիս են եղել մասամբ ավտոմատացված ...
Կարդալ ավելին »Նոտր Դամը կունենա հակահրդեհային աննախադեպ համակարգ
Փարիզի Աստվածամոր տաճարում, որը տուժել էր 2019 թվականին ահավոր հրդեհից, հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի, ասել է տաճարի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստը։ «Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը Ֆրանսիայի Ազգային ժողովի ...
Կարդալ ավելին »Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն դեկտեմբերի 25-ին
Իրանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին համաձայնագիր կստորագրեն ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական ILNA գործակալությունը, այդ մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։ Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների հետ գործընկերության զարգացումը Իրանը կսկսի Հայաստանից։ Մեհդի Սաֆարին հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի եւ Բելառուսի հետ իրանական առեւտրի ...
Կարդալ ավելին »2023-ի ամառն Արկտիկայում ռեկորդային տաք է եղել. NOAA
Արկտիկայի ամառային միջին ջերմաստիճանը 2023 թվականին ռեկորդային ամենաբարձրն է եղել տարածաշրջանում, հաղորդում է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA):«Անցյալ տարվա ընթացքում Արկտիկայում ցածր շերտի օդի միջին ջերմաստիճանը վեցերորդ ամենատաքն էր 1900 թվականից ի վեր՝ 20 աստիճան Ֆարենհայթով (զրոյից ցածր 7 աստիճան Ցելսիուսով): Արկտիկայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 43 աստիճան Ֆարենհայթով (6,4 աստիճան Ցելսիուսով)»,- 13 երկրների ...
Կարդալ ավելին »Կանցկացվի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ ժամը 12։00-20։00 «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահում տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, ուր կտիրի տոնական մթնոլորտ և բարձր տրամադրություն: Տոնավաճառի այցելուները կարող են մեկ վայրում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Ներկայացված են լինելու տոնական զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Կլինի նաև քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված քաղցրահամ չրեր։ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 28 մլն դրամ հատկացրեց 50 դատապարտյալի կրթության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց 28 մլն դրամ հատկացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը իարցնելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) ...
Կարդալ ավելին »510 մլն դրամի ներդրում․ 3 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամին: «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել սերմարտադրության ոլորտում,սերմերի զտկման և տեսակավորման նպատակով։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայում առկա է ...
Կարդալ ավելին »